Էլմիրա Հեքեքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Էլմիրա Հեքեքյան
Ծնվել է փետրվարի 29, 1928 (89 տարեկան)
Ծննդավայր Գանձակ
Կրթություն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ազգություն հայ
Մասնագիտացում ռեժիսոր
Պարգևներ

Էլմիրա Աբրահամի Հեքեքյան (Աբրահամյան) (փետրվարի 29, 1928, Գանձակ), հայ ռեժիսոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1986)։ ԽՍՀՄ հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1975 թվականին Մոսկվայում կատարելագործվել հեռուստատեսության համամիութենական ինստիտուտի գլխավոր ռեժիսորների դասընթացներում։ 1946-1948 թվականներին աշխատել է Բաքվի Լ. Երամյանի անվան, 1953-1957 թվականներին՝ Երևանի ռուսական թատրոններում, 1958 թվականից՝ ՀՀ հեռուստաստուդիայի ռեժիսոր։ 1953 թվականից (ընդհատումներով) դասավանդել է Երևանի պարարվեստի, երաժշտական ուսումնարաններում, ԵԹԱԻ-ում։ Հեղինակ է բազմաթիվ հեռուստահաղորդաշարերի՝ «Զրույցներ գեղագիտության մասին», «Գեղեցիկի աշխարհում», «Շախմատային այբուբեն», «Թատերական հուշեր», «Վարք ու բարք», «Հասմիկ» և այլն։ Նկարահանել է «Մինչև 16 տարեկաններին թույլատրվում է․․․» ֆիլմը (1964, Համամիութենական կինոփառատոնի առաջին մրցանակ, Պրահայի միջազգային կինոփառատոնի դիպլոմ, 1965)։ Լուիզա Սամվելյանի համագործակցությամբ ներկայացրել է համաշխարհային դրամատուրգիայի եզակի նմուշներ՝ բեմադրելով Արիստոֆանի «Ամպերը», Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիսում» (երկուսն էլ՝ 1971), Ջ. Բրունոյի «Մոմակալը» (1973) ևն։

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը Էլմիրա Հեքեքյանի որդին է։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png