Աննա Հեքեքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Հեքեքյան
Ծնվել էօգոստոսի 15, 1955(1955-08-15) (68 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
և Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Աննա (Էլմիաննա) Արտյոմի Հեքեքյան (օգոստոսի 15, 1955(1955-08-15), Երևան), հայ կինոռեժիսոր, սցենարիստ։ Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի իսկական անդամ է, ակադեմիկոս (2006)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, 1980 թվականին՝ Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնի ասպիրանտուրան։ 1980-1981 թվականներին եղել է Հայաստանի ազգային ռադիոյի ռեժիսոր, 1990 թվականից աշխատում է ռադիոյի մշակութային հաղորդումների խմբագրությունում, որտեղ հեղինակել է «Սատիրա և հումոր», «Մեկ դերասանի թատրոն», «Փաթեթ համար...» և այլ հաղորդումներ։ 1983-1988 թվականներին եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնի լաբորանտ. դասավանդում է նույն ամբիոնում, 2003 թվականից՝ դոցենտ։

1992 թվականից աշխատում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում, որի տնօրենն է։ 1975-1977 թվականներին դասավանդել է Երևանի Խորեոգրաֆիայի պետական, մինչ 1990 թվականին՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարաններում, 1980-1986 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1975-1977 թվականներին եղել է Երևանի Մյասնիկյանի շրջանի պատգամավոր, 1993 թվականին՝ «Աշտարակ-93» առաջին միջազգային հայկական փառատոնի կազմակերպիչը։ 2003 թվականից դասավանդում է նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի մագիստրատուրայում[1]։ 2016 թվականից Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխության մասնագիտական ժյուրիի կազմում է։

Հաղորդաշարեր,հեռուստաֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կոմիտասը աշխարհի բեմերում»
  • «Քրիստոսի ծնունդից մինչ մեր օրերը»
  • «Փոքրիկ երգիչներն Եգիպտոսում»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռուբեն Գևորգյանցի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]