Հրանտ Մանվելյան
Jump to navigation
Jump to search
Հրանտ Մանվելյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3 (16), 1907 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ |
Մահացել է | 14 փետրվարի, 1995 |
Մահվան վայր | Երևան |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ռեժիսոր, դերասան |
Պարգևներ և մրցանակներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանվելյան (այլ կիրառումներ)
Հրանտ Լևոնի Մանվելյան (փետրվարի 3 (16), 1907, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) - 14 փետրվարի, 1995, Երևան), հայ խորհրդային ռեժիսոր և դերասան։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1953 թվականին ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1931-1963 թվականներին աշխատել է Գյումրիի, Կիրովականի, Սուխումի քաղաքային, Հոկտեմբերյանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Էջմիածնի, Արթիկի, Արտաշատի, Կամոյի և այլ շրջանային թատրոններում։ 1963 թվականից աշխատել է Արտաշատի շրջանային թատրոնում։ Լավագույն դերերից են՝ Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար»), Շմազա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Արթուր («Բոռը», ըստ Վոյնիչի), բեմադրություններից (շուրջ 250)՝ Մ. Գորկու «Վերջինները», Գոգոլի «Ռևիզորը», Վոյնիչի «Բոռը»։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 241)։ ![]() |