Jump to content

Էթել Լիլիան Վոյնիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վոյնիչ Էթել Լիլիանից)
Էթել Լիլիան Վոյնիչ
անգլ.՝ Ethel Lilian Voynich
Ծննդյան անունանգլ.՝ Ethel Lilian Boole[1]
Ծնվել էմայիսի 11, 1864(1864-05-11)[2][3]
ԾննդավայրԲելինթեմփըլ, Կորկ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Վախճանվել էհուլիսի 27, 1960(1960-07-27)[2] (96 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան, ակտիվիստ, կոմպոզիտոր, արձակագիր, թարգմանչուհի և սուֆրաժիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ուշագրավ աշխատանքներԲոռը
ԱմուսինՄիխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչ
 Ethel Lilian Voynich Վիքիպահեստում

Էթել Լիլիան Վոյնիչ (անգլ.՝ Ethel Lilian Voynich, մայիսի 11, 1864(1864-05-11)[2][3], Բելինթեմփըլ, Կորկ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հուլիսի 27, 1960(1960-07-27)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), իռլանդացի և անգլիացի գրող, կոմպոզիտոր։

Վոյնիչը բրիտանացի հայտնի մաթեմատիկոս Ջորջ Բուլի դուստրն է և Միխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչի կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հորը նա փաստացի չի ճանաչել, քանի որ հայրը մահացել է նրա ծնվելուց առաջ։ Նրա մայրը՝ Մերի Էվերեսթը եղել է տաղանդավոր մաթեմատիկոս, և մաթեմատիկայի ուսուցչուհի։ Նրանց ընտանիքը դեռ շատ վաղուց հայտնի է եղել ամբողջ աշխարհում, որովհետև Մերիի հորեղբոր՝ Ջորջ Էվերեսթի անունով է կոչվում Հիմալայների ամենաբարձր կետը ՝ Էվերեստը։

Պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին Էթելը ստացել է մի փոքր ժառանգություն և ընդունվել է Բեռլինի երաժշտական կոնսերվատորիա որպես դաշնակահարուհի։ Ժամանելով Լոնդոն, նա հանդիպել է ներգաղթյալների հետ, որոնց մեջ էր ռուս գրող Սերգեյ Կռավչինսկին։ Գրողը շատ երկար պատմել է իր և իր երկրի ՝ Ռուսաստանի մասին։ Էթելը մեծ ցանկություն է ունեցել լինել Ռուսաստանում, որը իրականացրել է 1882 թվականին։ Նա Ռուսաստանում աշխատել է 2 տարի որպես դաստիարակչուհի և երաժշտության ուսուցչուհի։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին ամուսնացել է Միխայիլ Վիլֆրեդ Վոյնիչի հետ և տեղափոխվել Անգլիա։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով ռուս գրող Կռավչինսկու հետ ունեցած շփման ազդեցության տակ և կարդալով իտալական հայրենասերների կենսագրությունը գրել է «Բոռ»ը։ Նա ստեղծել է իր հերոսի՝ Արթուր Բերտոնի պատկերն ու բնավորությունը։ Նույն կեղծանունն ուներ հույն հայտնի փիլիսոփա Սոկրատեսը։ 1897 թվականին «Բոռ»ը հրապարակվում է ԱՄՆ-ում և Անգլիայում։ Հաջորդ տարի, Ռուսաստանում է հայտնվում ռուսերեն թարգմանությամբ, որտեղ ունենում է մեծ հաջողություն։ Ավելի ուշ գիրքը բազմիցս հրատարակվել է տարբեր լեզուներով։

1928, 1955, 1980 թվականներին Էթել Վոյնիչի վեպի հիման վրա նկարահանվել է «Բոռը» ֆիլմը։

Այլ ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին նա գրել է «Ռուսաստանի հումորը» (ռուս.՝ Юмор России) գիրքը։ Միևնույն ժամանակ նա անգլերեն լեզվով թարգմանում է շատ ռուս գրողների ու բանաստեղծների գրքեր։

1901 թվականին նա ավարտում է «Ջեք Ռեյմոնդ» վեպը։

1911 թվականին նա անգլերեն է թարգմանել Տարաս Շևչենկոյի քնարական վեց բանաստեղծություններ։

Ավելի ուշ, երկար ժամանակ նա ոչինչ չի գրել և չի թարգմանել, միայն զբաղվել է երաժշտական գրականությամբ։ Նա ստեղծել է մի քանի երաժշտական աշխատանքներ, որոնցից ամենահաջողվածը «Բաբելոն» երաժշտական երկն է։

Էթել Լիլիան Վոյնիչը մահացել է 1960 թվականի հուլիսի 27-ին 96 տարեկանում։ Համաձայն իր կտակի, նրա մարմինը այրել են և մոխիրը սփռել Նյու Յորքի կենտրոնական այգում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բոռ
  • Կոտրված ընկերություն
  • Հանիր քո կոշիկը
  • Ջեք Ռեյմոնդ
  • Օլիվիա Լեթեմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1117.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Dictionary of Irish BiographyRIA.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթել Լիլիան Վոյնիչ» հոդվածին։