Էթել Լիլիան Վոյնիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էթել Լիլիան Վոյնիչ
անգլ.՝ Ethel Lilian Voynich
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1864(1864-05-11)[1][2]
ԾննդավայրԲելինթեմփըլ, Կորկ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մահացել էհուլիսի 27, 1960(1960-07-27)[1] (96 տարեկան) կամ հուլիսի 28, 1960(1960-07-28)[4] (96 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ազգությունիռլանդացի
ԵրկերԲոռը
Մասնագիտությունգրող, վիպասան, ակտիվիստ, կոմպոզիտոր, արձակագիր, թարգմանիչ և սուֆրաժիստ
ԱմուսինՄիխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչ
Ծնողներհայր՝ Ջորջ Բուլ[3], մայր՝ Մարի Էվերեստ Բուլ[3]
Ethel Lilian Voynich Վիքիպահեստում

Էթել Լիլիան Վոյնիչ (անգլ.՝ Ethel Lilian Voynich, մայիսի 11, 1864(1864-05-11)[1][2], Բելինթեմփըլ, Կորկ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - հուլիսի 27, 1960(1960-07-27)[1] կամ հուլիսի 28, 1960(1960-07-28)[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), իռլանդացի և անգլիացի գրող, կոմպոզիտոր։

Վոյնիչը բրիտանացի հայտնի մաթեմատիկոս Ջորջ Բուլի դուստրն է և Միխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հորը նա փաստացի չի ճանաչել, քանի որ հայրը մահացել է նրա ծնվելուց առաջ։ Նրա մայրը՝ Մերի Էվերեսթը եղել է տաղանդավոր մաթեմատիկոս, և մաթեմատիկայի ուսուցչուհի։ Նրանց ընտանիքը դեռ շատ վաղուց հայտնի է եղել ամբողջ աշխարհում, որովհետև Մերիի հորեղբոր՝ Ջորջ Էվերեսթի անունով է կոչվում Հիմալայների ամենաբարձր կետը ՝ Էվերեստը։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին Էթելը ստացել է մի փոքր ժառանգություն և ընդունվել է Բեռլինի երաժշտական կոնսերվատորիա որպես դաշնակահարուհի։ Ժամանելով Լոնդոն, նա հանդիպել է ներգաղթյալների հետ, որոնց մեջ էր ռուս գրող Սերգեյ Կռավչինսկին։ Գրողը շատ երկար պատմել է իր և իր երկրի ՝ Ռուսաստանի մասին։ Էթելը մեծ ցանկություն է ունեցել լինել Ռուսաստանում, որը իրականացրել է 1882 թվականին։ Նա Ռուսաստանում աշխատել է 2 տարի որպես դաստիարակչուհի և երաժշտության ուսուցչուհի։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին ամուսնացել է Միխայիլ Վիլֆրեդ Վոյնիչի հետ և տեղափոխվել Անգլիա։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բոռ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով ռուս գրող Կռավչինսկու հետ ունեցած շփման ազդեցության տակ և կարդալով իտալական հայրենասերների կենսագրությունը գրել է «Բոռ»ը։ Նա ստեղծել է իր հերոսի՝ Արթուր Բերտոնի պատկերն ու բնավորությունը։ Նույն կեղծանունն ուներ հույն հայտնի փիլիսոփա Սոկրատեսը։ 1897 թվականին «Բոռ»ը հրապարակվում է ԱՄՆ-ում և Անգլիայում։ Հաջորդ տարի, Ռուսաստանում է հայտնվում ռուսերեն թարգմանությամբ, որտեղ ունենում է մեծ հաջողություն։ Ավելի ուշ գիրքը բազմիցս հրատարակվել է տարբեր լեզուներով։

1928, 1955, 1980 թվականներին Էթել Վոյնիչի վեպի հիման վրա նկարահանվել է «Բոռը» ֆիլմը։

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին նա գրել է «Ռուսաստանի հումորը» (ռուս.՝ Юмор России) գիրքը։ Միևնույն ժամանակ նա անգլերեն լեզվով թարգմանում է շատ ռուս գրողների ու բանաստեղծների գրքեր։

1901 թվականին նա ավարտում է «Ջեք Ռեյմոնդ» վեպը։

1911 թվականին նա անգլերեն է թարգմանել Տարաս Շևչենկոյի քնարական վեց բանաստեղծություններ։

Ավելի ուշ, երկար ժամանակ նա ոչինչ չի գրել և չի թարգմանել, միայն զբաղվել է երաժշտական գրականությամբ։ Նա ստեղծել է մի քանի երաժշտական աշխատանքներ, որոնցից ամենահաջողվածը «Բաբելոն» երաժշտական երկն է։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթել Լիլիան Վոյնիչը մահացել է 1960 թվականի հուլիսի 27-ին 96 տարեկանում։ Համաձայն իր կտակի, նրա մարմինը այրել են և մոխիրը սփռել Նյու Յորքի կենտրոնական այգում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոռ
  • Կոտրված ընկերություն
  • Հանիր քո կոշիկը
  • Ջեք Ռեյմոնդ
  • Օլիվիա Լեթեմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  2. 2,0 2,1 Իռլանդական կենսագրական բառարանCambridge University Press, Royal Irish Academy, 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1117.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]