Հրաչյա Բեյլերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչյա Բեյլերյան
Hrachya Beyleryan.jpg
Ծնվել էմարտի 27, 1952(1952-03-27)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 12, 2013(2013-12-12) (61 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
ԱշխատավայրՀայֆիլմ
Հրաչյա Բեյլերյան Վիքիդարանում

Հրաչյա Հայկի Բեյլերյան (մարտի 27, 1952(1952-03-27), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 2013(2013-12-12), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1974-1979 թթ. աշխատել է ՀԽՍՀ Ապարանի շրջանի Ափնա, այնուհետև Վարդենուտ գյուղերի դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1979 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում, 1983 թվականից կինոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ էր։ 1984 թվականից ԽՍՀՄ, այնուհետև Հայաստանի Հանրապետության Գրողների Միության անդամ[1]։

Հ. Բեյլերյանի երկերի մատենագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարթավայրի սիրտը (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1982, 36 էջ։
  • Մհերի դուռը, Երևան, 1988, էջ։
  • Վերջալույսը թռչուն, Երան, 2003, էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Անտարես, 2014, 336 էջ։

Հ. Բեյլերյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին Արևելքի պոեզիա (ժողովածուի «Չինաստան» և «Ճապոնիա» բաժինների առանձին գործեր թարգմանել է Հր. Բեյլերյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 616 էջ։
  • «XX դարասկզբի ռուսական պոեզիա» ժողովածույում թարգմանել է հետևյալ հեղինակներին. Մաքսիմիլիան Վոլոշին, Օսիպ Մանդելշտամ, Մարինա Ցվետաևա, Անդրեյ Բելի, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 536 էջ։
  • Թարգմանել է Օսիպ Մանդելշտամ Բանաստեղծություններ («Ապոլոն» հրատարակչություն, Երևան, 1993 թ. 214 էջ) - «Մեգանոմ» (բանաստեղծություններ, արձակ), Օսիպ Մանդելշտամ (բանաստեղծություն, արձակ, Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2012), Օչիրովա (բանաստեղծություններ, «Ամարաս», 2007 թ.), Անդրեյ Պլատոնով, Գուբը» - (վեպ, «Նաիրի» հրատարակչություն, 2010 թ. ) և այլն։

Մամուլում տպագրվել են թարգմանություններ հետևյալ հեղինակներից. Պուշկին, Տյուտչև, Լերմոնտով, Բրոդսկի, Լորկա, Նեզվալ, Խիմենես, Ֆրանսու Վիյոն, Անգելուս Սիլեզիուս և այլն։

Թարգմանական գործունեության համար ստացել է մի շարք մեդալներ ու շքանշաններ։

2008 թվին արժանացել է ՀԳՄ (օրհնությամբ և աջակցությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի) ԿԱՆԹԵՂ թարգմանական մրցանակին՝ օտար լեզուներից հայերեն թարգմանական վաստակի համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 104