Միրզա Ախունդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրզա Ախունդով
ադրբ.՝ میرزا فتحعلی آخوندوف
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12 (24), 1812[1]
ԾննդավայրՇաքի, Շաքիի խանություն
Մահացել էմարտի 10 (22), 1878 (65 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Շաքիի խանություն և  Ռուսական կայսրություն
ԿրթությունNukha Uyezd School?
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, գրական քննադատ, փիլիսոփա, բանաստեղծ և թարգմանիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Մեջիդիե շքանշան Առյուծի և Արևի շքանշան Առյուծի և արևի 2-րդ աստիճան շքանշան Commander of the Order of the Lion and the Sun 4th class, Order of the Medjidie

և Սուրբ Ստանիսլավի շքանշան
ԵրեխաներRäşid bäy Axundov?
 Mirza Fatali Akhundov Վիքիպահեստում

Միրզա Ֆաթալի Ախունդով (պարս.՝ میرزا فتحعلی آخوندزاده‎, ադրբ.՝ Mirzə Fətəli Axundov, հուլիսի 12 (24), 1812[1], Շաքի, Շաքիի խանություն - մարտի 10 (22), 1878, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայտնի նաև որպես՝ Միրզա Ֆաթալի Ախունդզադե, ազարի գրող, հասարակական գործիչ, լուսավորական, փիլիսոփա, ադրբեջանական ռեալիստական գրականության հիմնադիր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հուլիսի 12-ին, Նուխիում (Շաքի), սովորել տեղի հոգևոր դպրոցում, ապա ավարտել ռուսական ուսումնարանը։ Տիրապետել է նաև արաբերենին, պարսկերենին։ 1834-1861 թվականներին արևելյան լեզուների թարգմանչի պաշտոնով աշխատել է Թիֆլիսում՝ Կովկասի փոխարքայի գրասենյակում։

Միաժամանակ ադրբեջաներեն է դասավանդել Թիֆլիսի հայկական գավառական դպրոցում 1837 թ., ուր տեսուչ էր Խաչատուր Աբովյանը, ապա պարսկերեն՝ Ներսիսյան դպրոցում 1852 թ.։ Ծանոթ է եղել Գ. Սունդուկյանի, Ս. Ներսիսյանցի հետ։ Եղել է Երևանում 1857-1858 թթ., շփվել տեղի հայ առաջավոր մարդկանց հետ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախունդովի առաջին նշանակալից ստեղծագործությունը Ալեքսանդր Պուշկինի մահվան առթիվ գրած «Արևելյան պոեմ»-ն էր (1837)։ «Ալքիմիկոս մոլլա Իբրահիմ-Խալիլը» 1850 թ., «Բուսաբան մուսյո ժորդանը և հայտնի կախարդ դերվիշ Սասթալիշահը» 1850 թ., «Լենքորանի խանության վեզիրը» (1850 թ.), «Ավազակին հաղթած արջը» 1851 թ. կատակերգություններում քննադատել է նախապաշարմունքը, հետամնացությունը, բռնակալությունը։

Նշանակալից է «Ժլատի արկածները կամ Հաջի Կարա» 1852 թ. պիեսը, որտեղ ներկայացված են հայ ազնիվ և աշխատասեր գյուղացիներ Առաքելն ու Մկրտիչը։ Նրա լավագույն արձակ ստեղծագործություններից է համարվում «Խաբված աստղեր» (1857) վիպակը։ Նրա լուսավորական սկզբունքը դրսևորվել է արաբական այբուբենի փոփոխման համար մղած պայքարում։ Այս հարցում նրան աջակցել է իրանական լուսավորական, հայազգի Միրզա Մելքում խանը։

Իր փիլիսոփայական նամակներում Ախունդովը քննադատել է իդեալիզմն ու կրոնական մոլեռանդությունը, պաշտպանել մատերիալիստական հայեցողությունը։ Ժխտել է աշխարհն աստծո արարչագործություն լինելու տեսակետը, վերապահումներով ընդունել տիեզերքի նյութականությունը, դրա ամբողջական, եզակի, կատարյալ և համապարփակ էությունը («Պատասխան անգլիական փիլիսոփա Յումին», հրտատարակչություն 1938 թ.

Մահացել է փետրվարի 26-ին Թիֆլիսում։

Միրզա Ախունդովը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևելյան պոեմ։ Գրված Պուշկինի մահվան առթիվ, Ե., Պետհրատ, 1938, 28 էջ։ Ադրբեջաներենից թարգմ.՝ Վեսպեր։
  • Արևելյան պոեմ։ Գրված Պուշկինի մահվան առթիվ, Ե., Հայպետհրատ, 1962, 23 էջ։ Ադրբեջաներենից թարգմ.՝ Վեսպեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Mirza_Fatali_Akhundov
  2. Ashraf, AHMAD. «IRANIAN IDENTITY iv. 19TH-20TH CENTURIES». Encyclopædia Iranica. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джафаров Д. М.-Ф. Ахундов (критико-биографический очерк). — М.: Художественная литература, 1962.
  • Ибрагимов А. А. Описание архива М. Ф. Ахундова. — Баку: Изд-во АН Азербайджанской ССР, 1962.
  • Караев Я. Мирза Фатали Ахундов. — Баку: Язычы, 1982.
  • Вилаят Кулиев. Публикуются впервые. Новые документы о М. Ф. Ахундове. — Литературный Азербайджан, 1987, № 12.
  • Мамедов Ш. Ф. Мировоззрение М. Ф. Ахундова. — М.: Изд-во Московского университета, 1962.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 204