Վեսպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վեսպեր
Ծնվել էապրիլի 28, 1893(1893-04-28)
ԾննդավայրՎան, Թուրքիա
Վախճանվել էսեպտեմբերի 20, 1977(1977-09-20) (84 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, արձակագիր և բանաստեղծ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
ՊարգևներՀայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Վեսպեր Վիքիդարանում

Վեսպեր (Մարտիրոս Տիգրանի Դաբաղյան, ապրիլի 28, 1893(1893-04-28), Վան, Թուրքիա - սեպտեմբերի 20, 1977(1977-09-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967 թ.), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նրան գրաճանաչություն է սովորեցրել տատը՝ Եղիսաբեթը։ Սովորել է Վանի Երամյան վարժարանում, ապա պետական ուսուցչանոցում։ 1915 թվականին գաղթել է Արևելյան Հայաստան։ Երկար տարիներ աշխատել է որպես մանկավարժ, ապա «Գրական սերունդ» և «Խորհրդային գրականություն» ամսագրերի խմբագրություններում։ Այնուհետև ադրբեջաներեն է դասավանդել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում[1][2][3][4]։

Վեսպերի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կայարաններ, Թիֆլիս, 1925, 94 էջ։
  • Կենդանի և կրակե մարդկանց մեջ, Թիֆլիս, 1931, 112 էջ։
  • Պայծառություն, Երևան, Պետհրատ, 1936, 142 էջ։
  • Մանուկների հետ, Երևան, Պետհրատ, 1937, 27 էջ։
  • Թելիկն ու Մելիկը, Երևան, Պետհրատ, 1938, 7 էջ։
  • Ուրախ իմ ձի, Երևան, Պետհրատ, 1939, 8 էջ։
  • Եղևնի, Երևան, Պետհրատ, 1939, 206 էջ։
  • Վեց հարված, Երևան, Պետհրատ, 1940, 18 էջ։
  • Մայիսյան վարդեր, Երևան, Հայպետհրատ, 1941, 38 էջ։
  • Նկարիչ հայրիկի խոստումը, Երևան, Հայպետհրատ, 1942, 4 էջ։
  • Այգն է բացվում, Երևան, Հայպետհրատ, 1944, 67 էջ։
  • Հիշատակ, Երևան, «Սովետական գրող», 1948, 87 էջ։
  • Առաջին աշուն, Երևան, Հայպետհրատ, 1956, 172 էջ։
  • Անձրև և արև, Երևան, Հայպետհրատ, 1957, 63 էջ։
  • Հրազդան, Երևան, Հայպետհրատ, 1959, 261 էջ։
  • Հորեղբոր սրինգ, Երևան, Հայպետհրատ, 1960, 192 էջ։
  • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել Վեսպերի մի քանի բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
  • Արձակ էջեր, Երևան, Հայպետհրատ, 1963։
  • Մայրենի երգեր, Երևան, «Հայաստան», 1965, 335 էջ։
  • Շուշանի շափրակներ, Երևան, «Հայաստան», 1968, 114 էջ։
  • Մեր քաջ Դժիկոն, Երևան, «Հայաստան», 1972, 54 էջ։
  • Հատընտիր, Երևան, «Հայաստան», 1973, 422 էջ։

Թարգմանություններ (ադրբեջաներենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեհթի Հ., Վարարում, Երևան, Պետհրատ, 1934, 122 էջ[5]:
  • Օրդուբադի Մ., Մշուշապատ Թավրիզ, Երևան, Պետհրատ, 1936, 239 էջ[6]:
  • Սաբիր Ալեքպեր, Բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1936, 52 էջ[7]:
  • Ալիզադե Հ., Գյոիլբալա, Երևան, Պետհրատ, 1937, 37 էջ:
  • Բուշ Վիլհելմ, Ուրախ լող, Երևան, Պետհրատ, 1937, 41 էջ:
  • Ախունդով Մ. Ֆ., Արևելյան պոեմ, Երևան, Պետհրատ, 1938, 26 էջ:
  • Նիզամի Գյանջևի, Նիզամի, Երևան, Պետհրատ, 1940:
  • Ռուստամ Սուլեյման, Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1949, 88 էջ[8]:
  • Միրզա Ախունդով, Արևելյան պոեմ: Գրված Պուշկինի մահվան առթիվ, Ե., Հայպետհրատ, 1962, 23 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 535-536 
  2. «AV Production - Վեսպեր»։ avproduction.am։ Վերցված է 2019-04-28 
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003: Հ. 4:
  4. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարաակչություն, Երևան, 2007:
  5. Մեհդի Հ, Ռիզա Ռ (1934)։ Չոփուրյան Եդուարդ, Խաչվանքյան Տաճատ Հակոբի, eds.։ Վարարում։ Յերևան: Պետհրատի տպարան 
  6. Որդուբադի Մ Ս (1936)։ Մշուշապատ Թավրիզ: Վեպ։ Յերևան: Պետհրատ 
  7. Սաբիր Միրզա Ա, Վեսպեր Մարտիրոս Տիգրանի (1936)։ Բանաստեղծություններ: Թուրքերեն բնագրէն թարգմանուած։ Յերևան: Հայպետհրատ 
  8. Ռուստամ Սուլեյման (1949)։ Սարյան Գ, ed.։ Հատընտիր: Բանաստեղծություններ։ Երևան: Հայպետհրատ 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]