Երամյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երամյան վարժարան, հիմնվել է 1878 թվականին, Վանում։ Մինչև 1888 թվականինը կոչվել է որբանոց, 1888-1904 թվականներին՝ որբանոցի վարժարան, 25-ամյակի առթիվ (1904 թվականին), հիմնադիր Հ. Երամյանի պատվին՝ Երամյան վարժարան։ Ունեցել է ցերեկօթիկ ն գիշերօթիկ (մինչև 1888 թվականը) աշակերտներ։ Վարժարան Էին ընդունվում 7 տարեկանից։ 1900-1913 թվականին գործում էր նաև երկամյա բարձրագույն դասընթաց, որի շրջանավարտները կարող էին ուսումը շարունակել եվրոպական համալսարաններում։ Երամյան վարժարանի շենքը Դասավանդվել է 15 առարկա, այդ թվում՝ հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն, հայոց պատմություն, աշխարհագրություն։ 1903-1907 թվականին կառուցված նոր շենքը ուներ հարմարավետ դասասենյակներ, գրադարան (3000 գիրք)։ 1913 թվականին սովորում էր 400 աշակերտ։ 1878-1915 թվականին Երամյան վարժարանը տվել է մոտ 3000 շրջանավարտ։ Փակվել է 1915 թվականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի Երամյան վարժարանը, ԿՊ, 1914 թվականին։ Երամյան Հ. Հուշարձան ՎանՎասպուրականի, հ․ 1, Ալեքսանդրիաէ 1929 թվականին։