Ավետ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ավետ Ավետիսյան
Avet Avetyan.jpg
Ծնվել է նոյեմբերի 12 (24), 1897
Ծննդավայր Թբիլիսի, Թիֆլիսի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել է մարտի 29, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:29|2|0}}) (73 տարեկանում)
Մահվան վայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասան
Ժանրեր սոցիալիստական ռեալիզմ
Ամուսին(ներ) Սիրան Ալավերդյան
Պարգևներ և մրցանակներ
ԿինոՊոիսկ ID 350208


Ավետ Մարկոսի Ավետիսյան, Ավետյան (իսկական ազգանունը՝ Ոսկանյան), (նոյեմբերի 12 (նոյեմբերի 24) 1897, Թիֆլիս - մարտի 20 1971, Երևան), հայ խորհրդային դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1938 թ.), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1962 թ.)[1], պարգևատրվել է Ստալինյան մրցանակ (1941 թ.)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թ. նա ընդունվում է Ներսիսյան դպրոց, ուր մասնակցում է աշակերտական ներկայացումներին։ Նախքան բանակ մեկնելը (1916 թ.) մանուֆակտուրայի խանութում աշխատել է իբրև աշակերտ և գործակատար։ Բանակից զորացրվելուց հետո (1918 թ.) Բաքվում մասնակցել է Հովհաննես Աբելյանի թատերախմբի ներկայացումներին։ Բեմական մկրտությունը եղել է Ոսկանի (Ա.Շիրվազադեի «Չար ոգի», 1918 թ.) դերակատարումը։ Այնուհետև Աբելյանի հետ գալիս է Թիֆլիս, ուր խաղում է հայոց դրամատիկական խմբում։ 1919 թ. թվականին խաղացել է Թիֆլիսի հայոց դրամատիկական խմբում, 1920-1921 թթ. թվականներին՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) թատրոնում՝ Ամո Խարազյանի խմբում։ 1922 թ. թվականից տեղափոխվում է Երևան, խաղում շրջիկ թատերախմբում, ապա ընդունվում Գ.Սունդուկյանի անվան թատրոն և մինչև կյանքի վերջը ստեղծագործում այնտեղ։ Ավետիսյանը նկարահանվել է հայկական 28 կինոնկարում[3]։ Թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պանտալոնե՝ Կ.Գոլդոնիի«Երկու տիրոջ ծառա», (1923 թ.)
  • Զեմլյանիկա՝ Ն.Գոգոլի «Ռևիզոր», (1923 թ.)
  • Օրգոն՝ Մոլիերի «Տարտյուֆ», (1924 թ.)
  • Սաքո՝ Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար», (1924 թ.)
  • Մատվեյ Եգորիչ՝ Վ.Փափազյանի «Ժայռ»
  • Զամբախով՝ Գ.Սունդուկյանի«Խաթաբալա», (1927 թ.)
  • Փարսիղ՝ Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ», (1938 թ.)
  • Սարգիս՝ Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», (1944 թ.)
  • Պեպո՝ Գ.Սունդուկյանի «Պեպո», (1929 թ., 1935 թ., 1948 թ.)
  • Միկիտան Սաքո՝ Պ.Պռոշյանի«Հացի խնդիր», (1937 թ.)
  • Շպրիխ՝ Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես», (1949 թ.)
  • Դոստիգաև՝ Մ.Գորկու«Դոստիգաևը և ուրիշները», (1934 թ.)
  • Սաղաթել՝ Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», (1939 թ.)
  • Մարութխանյան՝ Ա.Շիրվանզադեի «Քաոս», (1959 թ.)
  • Շվանդյա՝ Կ.Տրենյովի «Լյուբով Յարովայա»
  • Բերեստ՝ Ա.Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ»
  • Շադրին՝ Ն.Պոգոդինի «Հրացանավոր մարդը», (1938 թ.)
  • Կուտուզով՝ Վ.Սոլովյովի «Ֆելդմարշալ Կուտուզով», (1942 թ.)
  • Սահակ Սևադա՝ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», (1941 թ.)
  • Գլոբա՝ Կ.Սիմոնովի «Ռուս մարդիկ», (1942 թ.)
  • Շուլգա՝ Մ.Շոլոխովի «Երիտասարդ գվարդիա», (1947 թ.)
  • Գրինյով՝ Ա.Սոֆրոնովի «Մոսկովյան բնավորություն», (1949 թ.)
  • մուժիկ՝ Ե.Չարենցի «Դեպի ապագան», (1960 թ.)
  • Ռոբինզոն՝ Ա.Օստրովսկու «Անօժիտը», (1946 թ.)
  • Եպիխոդով՝ Ա.Չեխովի «Բալենու այգին», (1951 թ.)[4]

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1938 թ.)
  • Ստալինյան մրցանակ II աստիճանի Զանգեզուր ֆիլմում սպարապետի դերակատարությամբ համար (1941 թ.)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1962 թ.)
  • ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1971 թ.)
  • Լենինի շքանշան
  • երեք այլ շքանշաններ և մեդալներ

Գրականություն Ավետ Ավետիսյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբյան Ժ., Ավետ Ավետիսյան, Ծ., 1958
  • Вельтман С. Л., Авет Аветисян, Մոսկվա, 1939
  • Ավետ Ավետիսյան (ժող. ալբոմ), Երևան, 1968
  • Ով ով է. Հայեր, հատոր Ա, Երևան, 2005

Ֆիլմեր Ավետ Ավետիսյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավետ Ավետիսյան, 1966 թ., ԵՎՖՍ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]