Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիա
Տեսակկինոստուդիա

Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիա, վավերագրական ֆիլմերի կինոստուդիա Երևանում։ Ստեղծվել է «Հայֆիլմ» ստուդիաի կինոխրոնիկաի և հեռուստաֆիլմերի բաժնի հիմքի վրա 1959 թ[1]։ Առաջին Գլխավոր խմբագիրն էր ՍՈՒՐԵՆ ՀԱԿՈԲԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, որը մեծ եռանդով կազմակերպեց գործընթացը և նպաստեց պրոֆեսիոնալ հիմքերով «Սովետական Հայաստան» կինոժուռնալների ամեն շաբաթ էկրան բարձրանալուն, ինչպես նաև 1959-1964 թթ. ստեղված բոլոր կինոօչերկների, վավերագրական ֆիլմերի ստեղծմանը, որոնց շատ-շատերի նաև դիկտորական տեքստերի և սցենարների հեղինակն էր։ 1964 թ.-ից մինչև 2003 թ. իր ստեղծագործական ներուժը ի նպաստ դրեց իր ֆիլմերի ստեղծմանը, արդեն որպես կինոռեժիսոր և սցենարիստ։ Ունեցել է անվանումներ «Երևանի վավերագրական և գիտա-մատչելի ֆիլմերի ստուդիա», «Երևանի փաստա-վավերագրական և գիտա-մատչելի ֆիլմերի ստուդիա», «Երևանի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիա»։ Նորից միացել է Հայֆիլմի հետ 1982 թ[2] և նորից բաժանվել[3]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Арменфильм» Большая советская энциклопедия կայքում
  2. ««Арменфильм» Russiancinema կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  3. Правительство Армении продает студию "Арменфильм"