Ինչու է աղմկում գետը
Jump to navigation
Jump to search
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 1958 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Գրիգոր Մելիք-Ավագյան Երվանդ Ծատուրյան |
Սցենարի հեղինակ | Միխայիլ Օվչիննիկով |
Դերակատարներ | Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Ֆրունզե Դովլաթյան, Լևոն Թուխիկյան, Վերջալույս Միրիջանյան, Ամալյա Արազյան, Դավիթ Մալյան, Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան, Աշոտ Ներսիսյան և Լիլյա Հովհաննիսյան |
Օպերատոր | Ժիրայր Վարդանյան |
Երաժշտություն | Արտեմի Այվազյան |
Կինոընկերություն | Հայֆիլմ |
Տևողություն | 101 րոպե |
«Ինչու է աղմկում գետը», 1958 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական սև-սպիտակ ֆիլմ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահմանեմերձ գյուղի բնակիչ Աթանես Ղամբարյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերի է ընկել ու հայտնվել սահմանի մյուս կողմում՝ Թուրքիայում։ Նա երազում է վերադառնալ հայրենիք, որ Արաքս գետի մյուս ափին է։ Սահմանապահ Արմենը, որ սիրահարված է Ղամբարյանի դստերը՝ Սեդային, տեսնում է գետի մյուս ափին գտնվող Ղամբարյանին ու ճանաչում։ Ղամբարյանը գետն է նետվում, որ փրկի խեղդվող Փիրուզային, ու հայտնվում է մյուս ափին՝ հայրենիքում[1]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ղամբարյան – Հրաչյա Ներսիսյան
- Բուռնազյան – Ավետ Ավետիսյան
- Մանուկյան – Ֆրունզե Դովլաթյան
- Սեդա – Լիլյա Հովհաննիսյան
- Սամոխին – Նիկոլայ Կազակով
- Սուրեն – Լևոն Թուխիկյան
- Պայծառ – Վերջալույս Միրիջանյան
- Աշխեն – Ամալյա Արազյան
- Դարբինյան – Դավիթ Մալյան
- Սոկոլով – Խորեն Աբրահամյան
- Արսեն - Լև Լոբով
- Բիգիլդեև – Սայֆուլո Ջուրաբաև
- Անդրեև – Օլեգ Գերասիմով
- օտարերկրյա սահմանապահային կոմիսար – Ազեր Կուրբանով
- Փիրուզա – Անաիդա Ադամյան
- Խաչատուր - Մհեր Մկրտչյան
- ծերունի – Աշոտ Ներսիսյան
- ոռոգող – Լեոնիդ Չեմբարսկի
Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաքս - տեքստի հեղինակ՝ Ա. Սաղաթելյան, երաժշտությունը՝ Արտեմի Այվազյանի, կատարում է Հասմիկ Գաբրիելյանը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.arm-cinema.am/am/features_and_shorts/192.html(չաշխատող հղում)
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ինչու է աղմկում գետը հոդվածին
|