Լիլյա Հովհաննիսյան
Արտաքին տեսք
| Ծնվել է | հունվարի 29, 1932 |
|---|---|
| Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
| Մահացել է | դեկտեմբերի 30, 1998 (66 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Հայաստանի երգի-պարի պետական անսամբլ և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ |
| Երեխա(ներ) | Սոնա Հովհաննիսյան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Լիլյա Հովհաննիսյան (Լիլիկ, Լիլիթ Հովհաննիսյան, հունվարի 29, 1932, Թավրիզ, Իրան - դեկտեմբերի 30, 1998, Երևան, Հայաստան), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլյա Հովհաննիսյանը ծնվել է 1932 թվականին Թավրիզում։ 1946 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ Նախ ապրել է Էջմիածնում, ապա տեղափոխվել է Երևան, եղել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասնաուհի։ Աշխատել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական Երգի-պարի անսամբլում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը։ Աշխատել է Հայաստանի ակադեմիական կապելլայում, 1963 թվականից՝ Էմմա Ծատուրյանի ղեկավարությամբ գործող երգչախմբում[2]։
Մահացել է 1998 թվականին Երևանում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ֆիլմ | Տարի | Դեր |
|---|---|---|
| Փեսատես | 1954 | Արմենուհի |
| Լեռնային լճի գաղտնիքը | 1954 | Կարինե |
| Ում է ժպտում կյանքը | 1957 | Անահիտ |
| Սիրտն է երգում | 1957 | Սոնա |
| Իմ ընկերոջ մասին | 1958 | Գոհար |
| Ինչու է աղմկում գետը | 1958 | Սեդա |
| 01-99 | 1959 | Արփիկ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Лилия Оганесян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Լիլյա Հովհաննիսյանի մասին zarkfoundation.com կայքում».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|