Գրիգոր Մելիք-Ավագյան
![]() | |
| Ծնվել է | հունիսի 21, 1920[1][2] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
| Մահացել է | հոկտեմբերի 23, 1994 (74 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1951)[3] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտացում | կինոռեժիսոր |
| Պարգևներ | |
| IMDb | ID ID 0577738 |
Գրիգոր Գևորգի Մելիք-Ավագյան (հունիսի 21, 1920[1][2], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - հոկտեմբերի 23, 1994, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային հայ կինոռեժիսոր և կինոդրամատուրգ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1974), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966)։ Հայրենական պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Մելիք-Ավագյանը ծնվել է 1920 թվականին Թիֆլիսում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին[4]։ 1939 թվականին զինակոչվել է Կարմիր բանակ, նույն թվականի սեպտեմբերի 19-ից մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը Պերեմինա քաղաքի մոտ, միացել է Դոնի կազակների գվարդիական 56-րդ կորպուսին։ 1945 թվականի Մայիսի 9-ը դիմավորել է ավստրո-շվեյցարական սահմանի վրա, Մինց քաղաքում։ Գրիգորը պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, մի շարք մարտական մեդալներով։ 1946 թվականին զորացրվելուց հետո ընդունվել և 1951 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտը (ՎԳԻԿ) (Իգոր Սավչենկոյի արվեստանոցը)։ 1947-1951 թվականներին աշխատել է Կիևի կինոստուդիայում որպես ռեժիսորի օգնական։ 1951 թվականից Հայֆիլմի ռեժիսորն է։ Նկարահանել է ավելի քան 20 փաստագրական ֆիլմեր։ Մելիք-Ավագյանի ֆիլմերից են՝ «Սիրտը երգում է» (1956), «Մոր սիրտը» (1958) «Երգում է Գոհար Գասպարյանը» (1963), «Ինչու է աղմկում գետը» (1961), «Արևածագից առաջ» (1962), «Անցյալի արձագանքները» (1971), «Կամոյի վերջին սխրանքը» (1974) թվականին, Ստեփան Կևորկովի համագործակցությամբ), «Մեռիր ձիու վրա» (1980) և այլն։ Նկարահանել է նաև մի շարք կարճանետրաժ և վավերագրական ֆիլմեր, ինչպես «Մանրուք» (1952), «Բարև Արտյոմ» (1963), «Քայլերգ» (1965), «Մի ղողանջիր զանգ, մի ղողանջիր» (1968), «Գարուն ա , ձուն ա արել» (1969) «Պրելյուդ» (1970) և «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարները։ 1977 թվականին Գրիգոր Մելիք-Ավագյանը էկրանավորեց «Բաղդասարը բաժանվում է կնոջից» հայկական առաջին ֆիլմ-մյուզիքլը (ըստ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» կատակերգության[5][6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1974)
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966)
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1985 | Խնձորի այգին |
| 1983 | Վերադարձի գինը |
| 1979 | Մահկանացուդ կնքիր թամբին |
| 1976 | Բաղդասարը բաժանվում է կնոջից |
| 1973 | Կամոյի վերջին սխրանքը |
| 1970 | Անցյալի արձագանքները |
| 1969 | Գարուն ա, ձուն ա արել |
| 1966 | Մեր քաղաքի մարդիկ
|
| 1963 | Երգում է Գոհար Գասպարյանը |
| 1961 | Լուսաբացից առաջ |
| 1958 | Ինչու է աղմկում գետը |
| 1957 | Մոր սիրտը |
| 1956 | Սիրտն է երգում |
| 1954 | Մանրուք |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1969 | Գարուն ա, ձուն ա արել |
| 1966 | Մեր քաղաքի մարդիկ
|
| 1963 | Երգում է Գոհար Գասպարյանը |
| 1956 | Սիրտն է երգում |
Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1986 | Քանի դեռ ապրում ենք… |
| 1982 | Սիրամարգի ճիչը |
| 1980 | Համր վկան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.arm-cinema.am/en/directors/101.html
- 1 2 https://www.arm-cinema.am/en/scriptwriters/101.html
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 386.
- ↑ Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ «Գրիգոր Մելիք-Ավագյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1984։ Գիրք 2, Էջ 254։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 386)։ |
- Հունիսի 21 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 23 մահեր
- 1994 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 20-րդ դարի կինոռեժիսորներ
- Հայ կինոդրամատուրգներ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
