Ամալյա Արազյան
Արտաքին տեսք
![]() | |
| Ծնվել է | դեկտեմբերի 2 (15), 1912[1] կամ դեկտեմբերի 10 (23), 1912[2] |
| Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
| Մահացել է | սեպտեմբերի 30, 2005[2] (92 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան[2] |
| Գերեզման | Թոխմախի կենտրոնական գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ամալյա Արտեմի Արազյան (դեկտեմբերի 2 (15), 1912[1] կամ դեկտեմբերի 10 (23), 1912[2], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 30, 2005[2], Երևան, Հայաստան[2]), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1962)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին ավարտել է Հայաստանի Առաջին պետթատրոնի ստուդիան[4]։ 1932–2000 թվականներին եղել է նույն թատրոնի դերասանուհի։ Արազյանն անձնավորել է զգացմունքային, հախուռն հուզականությամբ օժտված կերպարներ՝
- Ռուքայա՝ Բ. Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»
- Մարգարիտ՝ Ա. Շիրվանզադեի «Պատվի համար»
- Քլեյա՝ Գ. Ֆիգեյրեդոյի «Եզովպոս»
- Շամիրամ՝ Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»
Նկարահանվել է նաև կինոյում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1978 | Սերոբի ծառը | |
| 1974 | Մարդն «Օլիմպոսից» | բնակարանի տանտիրուհի |
| 1958 | Ինչու է աղմկում գետը | Աշխեն |
| 1956 | Երբ քեզ հետ են ընկերներդ | մայր |
| 1956 | Պատվի համար | Երանուհի |
| 1939 | Լեռնային հեղեղ | Նարինա |
| 1937 | Վեց համազարկ | Նունե |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 151.
- ↑ «Ամալյա Արազյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամալյա Արազյան» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 684)։ |
