Jump to content

Նամուս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամուս
ռուս.՝ Намус
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ժանրդրամա[1] և համր կինո
Թվական1925
Պրեմիերաապրիլի 13 1926 թ Երևանում
Լեզուհամր
ՌեժիսորՀամո Բեկնազարյան
Սցենարի հեղինակՀամո Բեկնազարյան
ԴերակատարներՀովհաննես Աբելյան, Հրաչյա Ներսիսյան, Համբարձում Խաչանյան, Ավետ Ավետիսյան, Նինա Մանուչարյան, Ամասի Մարտիրոսյան, Սամվել Մկրտչյան, Հասմիկ, Օլգա Մայսուրյան, Հռիփսիմե Մելիքյան, Միքայել Գարագաշ, Հուսիկ Մուրադյան, Տիգրան Շամիրխանյան, Արմեն Գուլակյան և Պահարե
ՕպերատորՍերդեյ Զաբոզլաև
ԵրաժշտությունԱնահիտ Սիմոնյան (վերականգնված տարբերակ)
Պատմվածքի վայրԱդրբեջան
ԿինոընկերությունՀայաստանի Պետֆոտոկինո (Վրաստանի Պետկինոարտի հետ համատեղ)
Տևողություն62 րոպե, վերականգնված տարբերակը՝ 85
IMDbID 0017195
 Namus (film) Վիքիպահեստում

Նամուս, 1925 թվականին Հայֆիլմում նկարահանած կինոնկար։ Հայֆիլմի առաջին ֆիլմն է և նաև առաջին հայկական գեղարվեստական ֆիլմն է։ Նկարահանվել է ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն դրամայի։ Ֆիլմի նկարահանման նախաձեռնությունը պատկանում է Դանիել Դզնունուն։

Պատմությունը տեղի է ունենում կովկասյան Շամախի քաղաքում, որը նախահեղափոխական Ռուսաստանում նահանգային քաղաք էր։ Միրո պատմության մեջ Սեյրանը՝ կավագործի Հայրապետի և Մարիամ բաջու որդին, գաղտնի հանդիպում է Սուսանի հետ Բարխուդարի և Գյուլնազի դստեր, որի հետ նշանված է Հայկական սովորույթները չէին հանդուրժում դա և խստիվ արգելում էին նման վարքագիծը։ Երբ Սուսանի հայրը՝ Բարխուդարը բռնում է նրանց գաղտնի հանդիպումներից մեկի ժամանակ, նրանց գործողությունների մասին լուրերը տարածվում են թաղամասում և Սուսանի ընտանիքը չեղարկում է շփումը Սեյրանի ընտանիքի հետ և որոշում է նրան ամուսնացնել մեկ այլ տղամարդու հետ ընտանիքի պատիվը վերականգնելու համար։ Նրանք Սուսանի համար ընտրում են Ռուստամին՝ մի հարուստ վաճառականի Դանակի որդուն։ Սեյրանը զրպարտում է Սուսանին՝ ասելով, որ նա նրա տերն է։ Սեյրանն ու Ռուստամը միասին աշխատում են Շուրայում, սակայն Ռուստամը երբ իմանում է դրա մասին նրան դա դուր չի գալիս։ Հանկարծ գալիս է Սեյրանը և ներկայանում որպես դարից տղա։ Նրանք խմում են։ Սեյրանն արդեն հարբել է։ Վերջում խմում են Ռուստամի կենացը, որ նա մի լավ տղա ունենա։ Երբ խոսքը հասնում է Սեյրանին, սա ասում է թե երեխան կարող է նաև իրեն նման լինել՝ ակնարկելով, թե ինքը կապ է ունեցել Սուսանի հետ Մի պահ բոլորը քարանում են։ Ապա Ռուստամը հարձակվում է Սեյրանի վրա։ Ընկերները համտում են։ Սեյրանը փախչում է՝ բղավելով, որ եթե չի հավատում, թող նայի նրա ածքի խալին Ռուստամը գնում է քաղաք Ռուստամը չի հավատում խալին, կարծում է, թե ամուսնությունից հետո են հանդիպել, կարգադրում է բացել կուրծքը, հարձակվում է նրա վրա ու սկսում տզրուկի պես ծծել կուրծքն այնպես, որ արյուն է հոսում։ Ռուստամը սպանում է Սուսանին՝ իրեն անարգված համարելով Սեյրանի գործողություններից։ Ռուստամին ձեռբակալում են, իսկ Վերջում Սեյրանը ինքնասպան է լինում՝ լսելով իր սիրեցյալի մահվան մասին։

Ստեղծագործական խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • նկարիչներ – Վալերիան Սիդամոն-Էրիստավի, Միխայիլ Սուրգունով
  • գլխավոր ադմինիստրատոր – Միքայել Գարագաշ

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/title/tt0017195/
  2. «Տեղի ունեցավ «Նամուս» ֆիլմի պրեմիերան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. «Նամուս 1925 - Հայկական ֆիլմ / Namus 1925 - Haykakan Film - YouTube». www.youtube.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նամուս (ֆիլմ)» հոդվածին։