Օլգա Մայսուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մայսուրյան (այլ կիրառումներ)
Օլգա Մայսուրյան
Օլգա Մայսուրյան.jpg
Ծնվել էմարտի 7, 1871(1871-03-07)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 3, 1931(1931-08-03) (60 տարեկանում)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Այլ անուն(ներ)Պուգինյամ
Մասնագիտությունդերասանուհի
Երեխա(ներ)Նիկոլայ Մայսուրյան
IMDbID 0537930
ԿինոՊոիսկID 370493

Օլգա Մայսուրյան (մարտի 7, 1871(1871-03-07), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 3, 1931(1931-08-03), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1930

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական գործունեությունը սկսել է 1895 թ. Թիֆլիսի ռուսական բեմում, այնուհետև 1895 թ. սկսել է աշխատել նաև հայկական թատրոններում։ Հանդես է եկել տարբեր քաղաքներում, մասնավորապես 1912 թ. Մոսկվայում (Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում) և Սանկտ Պետերբուրգում։ Թիֆլիսի Հայ դրամայի հիմնադիրներից մեկն էր (1921 թ.)։ Իր արվեստի խորությամբ, վարպետությամբ, գաղափարական հագեցվածությամբ ռեալիստական խաղաոճով Մայսուրյանը դարձել է ժամանակի հայ թատրոնի անհատականություններից։ Խաղացել է շուրջ 100 դեր։ Ասմունքել է հայերեն և ռուսերեն։

Թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգարիտ՝ Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»
  • Մագդա՝ Հ.Զուդերմանի «Հայրենական տուն»
  • իշխանուհի Մարիամ՝ Լ.Շանթի «Հին աստվածներ»
  • Կրուչինինա՝ Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
  • Կատերինա՝ Ա.Օստրովսկու «Ամպրոպ»
  • Նաստասիա Ֆիլիպովնա՝ Ֆ.Դոստոևսկու «Ապուշ»
  • Միրրա Էֆրոսի՝ Յա.Գորդնի «Միրրա Էֆրոսի»[1]
  • Դեզդեմոնա՝ Ու.Շեքսպիրի «Օթելլո»
  • Զեյնաբ՝ Ա.Սումբատով-Յուժինի «Դավաճանություն»
  • լեդի Մակբեթ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»
  • Լուիզա՝ Ֆ.Շիլլերի «Սեր և խարդավանք»
  • Մարքարտ Գոտյե՝ Ա.Դյումաի որդու «Կամելիազարդ տիկինը»
  • Էսֆիր՝ Յա.Գորդնի «Օվկիանոսի հետևը»
  • Օֆելիա՝ Ու.Շեքսպիրի «Համլետ»
  • Ռաուտենդելեյն՝ Գ.Հաուպտմանի «Ջրասույզ զանգը»
  • Տրիլբի՝ Գ.Գեի «Տրիլբի»

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն Օլգա Մայսուրյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հառաջ», 1919 թ․, N13
  • «Խորհրդային Հայաստան», 1931 թ․, օգոստոսի 30
  • «Սովետական արվեստ», 1956 թ․, N10
  • Калантарь Л. А., Ольга Майсурян, 1961

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]