Պահարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պահարե
Պահարե.jpg
(բանաստեղծ, դերասան)
ԱԱՀ՝ Պահարե
Բնագիր
ԱԱՀ՝
Հայկ Սեդրակի Պետրոսյան
Ծննդյան օր՝ փետրվարի 15, 1895
Ծննդավայր՝ Նոր Բայազետ (Հայաստան)
Վախճանի օր՝ նոյեմբերի 1, 1968
Վախճանի վայր՝ Երևան (Հայաստան)

Պահարե (Հայկ Սեդրակի Պետրոսյան, փետրվարի 15, 1895 - նոյեմբերի 1, 1968), Նոր-Բայազետցի նշանավոր բանաստեղծ, դերասան, Վրաստանի Խորհրդային Հանրապետության վաստակավոր արտիստ 1943, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1895 թ. Նոր Բայազետում, վաղ հասակից ծնողների հետ տեղափոխվել Թիֆլիս, սովորել Ներսիսյան դպրոցում, նկարչական ակադեմիայում, խաղացել Հայոց դրամատիկական թատրոնում։ Որոշ ժամանակ աշխատել է Բաքվի հայկական թատրոնում որպես դերասան և դրամատիկական ստուդիայի ղեկավար։ Այնուհետև երկար տարիներ աշխատել է Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան Դրամատիկական Թատրոնում։ Նա կոմիկ դերասան էր, որի ուսուցիչները եղել են անվանի կոմիկներ Դավիթ Թուրյանը, Արամ Վրույրը, Արշակ Մամիկոնյանը և ուրիշներ։

50-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում նա խաղացել է շուրջ 300 դեր՝ Նազար («Քաջ Նազար»), Մարտիրոս («Նամուս»)։ Նա միաժամանակ զբաղվել է գրականությամբ, առանձին գրքերով լույս են տեսել նրա «Գյուղերի կանչը», «Գեղարքունիք», «Հայրենիք» բանաստեղծությունների ժողովածուները, գրել է «Կոմերիտ վաղում» պոեմը, դրամատիկական գործեր, «Չաղ-չաղ թագավորը» պիեսը, որը բեմադրվել է Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնում և Ստ. Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում։ Պահարեն պահանջկոտ, աշխատասեր դերասան էր, որի շնորհիվ դասվում է հայ թատրոնի տաղանդավոր կոմիկ դերասանների շարքը։ 1943 թ. Խորհրդային Վրաստանի գերագույն Սովետի նախագահությունը նրան շնորհել է վաստակավոր արտիստի բարձր կոչում։ Նա խաղացել է Լևոն Քալանթարի, Հովհաննես Աբելյանի, Օլգա Մայսուրյանի, Ժասմենի, Վահրամ Փափազյանի, Հասմիկի, Սիրանույշի և շատ նշանավոր ու մեծատաղանդ դերասանների հետ։ 1966-1968 թթ. ապրել է Երևանում, երբեմն-երբեմն եղել Նոր-Բայազետում։ Մահացել է Երևանում, թաղվել Կամոյում։

Հրատարակված գրքեր[խմբագրել]

  • Գյուղերի կանչը / Պահարե. 1925
  • Կոմյերիտ Վաղոն : (Կենցաղային պոյեմ) / Պահարե. 1926
  • Գեղարքունիք : Բանաստ. ժող. 1912-1928 / Պահարե. 1928
  • Հայրենիք / Պահարե; Առաջաբ.՝ Ս. Ավչյան. 1958
  • Թատերական հուշեր / Պահարե ; Խմբ.՝ Ս. Պայազատ. 1960 Ազգ
  • Ստեփան Քափանակյան / Պահարե ; ՀԹԸ. 1962