Jump to content

Արամ Վրույր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Վրույր
Ծնվել էմարտի 13, 1863(1863-03-13)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել էմարտի 13, 1924(1924-03-13)[1] (61 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, խմբագիր, հնագետ և լուսանկարիչ
ԱշխատավայրԿարմիր աքլոր[1] և Հուշարար[1]
Երեխա(ներ)Արա Վրույր և Արտաշես Վրույր

Արամ Վրույր (Արամ Մաքաշչյան, (մարտի 13, 1863(1863-03-13), Կոստանդնուպոլիս[1] - մարտի 13, 1924(1924-03-13)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), թաղված է Խոջիվանքի պանթեոնում), հայ դերասան, բեմադրիչ։

Արա և Արտաշես Վրույրների հայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամ Վրույրը Ջուղայի գերեզմանատանը գտնվող խաչքարի կողքին, 1915 թվական

Արամ Վրույրը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Բեմական գործունեությունն սկսել է 1882 թվականին, Թիֆլիսում։ Աշխատել է Թիֆլիսի, Բաքվի թատերախմբերում, հանդես եկել նաև Ռուսաստանի, Անդրկովկասի հայաշատ վայրերում։ Լինելով կատակերգակ դերասան, անձնավորել է նաև դրամատիկական և բնութագրական կերպարներ։ 1890 թվականին Կ. Պոլսում տեղի ռամկական բարբառի է փոխադրել և բեմադրել Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն՝ անձնավորելով գլխավոր դերը։ 1895 թվականին Թիֆլիսում առաջին անգամ բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ը, «Մեծապատիվ մուրացկաններ»-ը՝ անձնավորելով գլխավոր հերոսներին։ Արևելահայ թատրոնում նրա թարգմանությամբ բեմադրվել են Մոլիերի «Տարտյուֆ», «Ագահը», «Ժորժ Դանդեն», «Դոն Ժուան» պիեսները։ Խաղացել է մոլիերյան մի շարք դերեր՝ Օրգոն՝ «Տարտյուֆ», Հարպագոն՝ «Ագահը», Սգանարել՝ «Դոն Ժուան», Արգան՝ «Երևակայական հիվանդը» և այլն։

Հեղինակել է մի շարք այլ բեմականացումներ, թարգմանություններ, պիեսներ՝ «Մտերմական ծեծ», «Վարժապետը», «Տերտերը շկափում» և այլն։ 1891 թվականին Թիֆլիսում հրատարակվել են Պետրոս Ադամյանին և Դ. Թրյանցին նվիրված նրա ուսումնասիրությունները, 1916 թվականին՝ Ու. Հաջիբեկովի «Արշին մալ-ալան»։ 1891-1900 թվականներին աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, եղել «Կայծեր» թերթի (1910-1911), «Կարմիր աքլոր» երգիծական շաբաթաթերթի (1921) պատասխանատու քարտուղարը։ 1907-1913 թվականներին խմբագրել և հրատարակել է «Հուշարար» հանդեսը։ 1912 թվականին ընտրվել է Հայ գրողների կովկասյան ընկերության անդամ։ Բեմական ու գրական գործունեությանը զուգընթաց, շուրջ երեք տասնամյակ զբաղվել է հնագիտական լուսանկարչությամբ[2][3][4][5]։

1904-1917 թվականներին մասնակցել է Նիկողայոս Մառի գլխավորած գիտարշավներին (Անի, Գառնի, Վան և այլն)։ Ունի մի շարք հնագիտական ուսումնասիրություններ («Ջուղա», «ՊԲՀ», 1967 թվական)։ Նրա անմիջական մասնակցությամբ հայտնաբերվել են Անիի Գրիգոր Լուսավորչի տաճարի (Գագկաշեն) ավերակները (1905)[6]։

Մահացել է Թիֆլիս քաղաքում, մարմինն ամփոփվել է Խոջիվանքի գերեզմանատանը։ 1938 թվականին գերեզմանը Խոջիվանքի գերեզմանատան հետ միասին ոչնչացվել է Խորհրդային Վրաստանի իշխանությունների հրահանգով[7]։

  • Սուլեյման՝ Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»
  • Քավոր Պետրոս՝ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը»
  • Դոն Գրիգորիո՝ Դոլդոնիի «Դոն Գրիգորիո»
  • Միլլեր՝ Շիլլերի «Սեր և խարդավանք»
  • Լյապկին-Տյապկին՝ Գոգոլի «Ռևիզոր»
  • Բեն Ակիբա՝ Գուցկովի «Ուրիել Ակոստա»
  • Զաքարիա՝ Լևոն Շանթի «Հին ասավածներ»
  • Պաղտասար աղբար՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
  • Աբիսողոմ աղա՝ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»
  • Գրիգոր աղա՝ Վահրամ Փափազյանի «Ժայռ», բեմադրությունը՝ Գ. Բուրջալովի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1985. — հատոր 11. — էջ 532.
  2. ↑ «You have made too many requests per second». arvestagir.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  3. ↑ «Արտաշես Վրույրի արխիվը».
  4. ↑ www.virtualani.org. «Armenian Architecture - VirtualANI - The Stereo Photographs of Ani». www.virtualani.org. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  5. ↑ «Արամ Վրույրի «Ջուղա» հմագիտական անտիպ ակնարկը».
  6. ↑ «Արամ Վրույրի կենսագրությունը zarkfoundation.com կայքում». (չաշխատող հղում)
  7. ↑ RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների Արխիվացված 2017-01-01 Wayback Machine, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Վրույր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Վրույր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 532)։