Արշակ Մամիկոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18 (30), 1872[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 2, 1937[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1887)[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Երևանի բանվորական թատրոն[1] և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Արշակ Սարգսի Մամիկոնյան (դեկտեմբերի 18 (30), 1872[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 2, 1937[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1928)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշակ Մամիկոնյանը ծնվել է Թիֆլիսում, ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ 1886-1887 թվականներին, երբ Պետրոս Ադամյանն ու Ստեփան Սաֆրազյանը հանդես են գալիս Մոսկվայում, Արշակը մասնակցում է նրանց ներկայացումներին։
1890 թվականին, ավարտելով Մոսկվայի Լազարյան ճեմարանի արևելյան լեզուների բաժինը, Արշակ Մամիկոնյանը վերադառնում է Թիֆլիս, ընդունվում Հայոց դրամատիկական թատրոնի խումբ[2]։ Շուրջ տասը տարի խաղացել է նաև Ի. Փիթոևի ռուսական թատրոնում։ 1921-1923 թվականներին եղել է Երևանի Առաջին պետթատրոնի դերասան և հիմնադիրներից մեկը։ 1929 թվականից աշխատել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասան։ Հանդես է եկել կոմիկական դերերով, որոնք աչքի են ընկել վարակիչ հումորով և կերպարի գունագեղությամբ[3]։
Խաղացած դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարթոլո՝ «Սևիլյան սափրիչ»
- Զեմլյանիկա՝ «Ռևիզոր»
- Սոլոմոն՝ «Քին»
- Լուկա՝ «Հատակում»
- Պոլոնիուս՝ «Համլետ»
- Կակուլի՝ «Պեպո»
- Ոսկան՝ «Չար ոգի»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 25։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 192)։ |