Ստեփան Սաֆրազյան
| Ծնվել է | 1853[1] |
|---|---|
| Ծննդավայր | Վերին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | օգոստոսի 6 (19), 1913[1] |
| Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | դերասան և թատերական գործիչ |
| Ամուսին(ներ) | Ալմա Սաֆրազյան |
Ստեփան Մանվելի Սաֆրազյան (1853[1], Վերին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 6 (19), 1913[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայ դերասան, թատերական գործիչ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1874 թվականից հանդես է եկել Թիֆլիսում՝ Գ. Չմշկյանի թատերախմբում։ 1879-1882 թվականներին եղել է Թիֆլիսի հայոց մշտական դերասանական խմբում։ 1880 թվականին Պ. Ադամյանի հետ խաղացել է Ախալցխայում, Ալեքսանդրապոլում։ Կնոջ՝ Ալմա Սաֆրազյանի հետ գործել է նաև Բաքվում, Երևանում, Կարսում, Շուշիում, Գանձակում, Աստրախանում, Թավրիզում, Թեհրանում և այլուր։ Խաղացել է՝ Պեպո (Գ. Սունդուկյանի «Պեպո», հայերեն և ադրբեջաներեն), Արշակ Երկրորդ (Խ. Գալֆայանի «Արշակ Երկրորդ»), Հասան Ջալալ (Մուրացանի «Ռուզան»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), Ֆրանց (Շիլլերի «Ավազակներ»), Քին (Ա. Դյումա-հոր «Քին»), Միրզա Հաբիբ (Ախունդովի «Հաջի Կարա», ադրբ.) և այլն։ 1888 թվականին Թավրիզում առաջին անգամ բեմադրել է Գ. Սունդուկյանի «Պեպո»-ն՝ ադրբեջաներեն (Ա. Փանվելյանի թարգմանությամբ)։ 1908 թվականին խաղացել է Էլիզբարովի (Շիրվանզադեի «Պատվի համար») դերը և նվիրատվություն կատարել հայ թատերական շենքի կառուցմանը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 256)։ |