Ալմա Սաֆրազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմա Սաֆրազյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1859(1859-11-20)
ԾննդավայրԱխալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 18, 1932(1932-11-18) (72 տարեկան)
Մահվան վայրԱղդաշ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Ստեփան Սաֆրազյան
Պարգևներ և մրցանակներ
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Ալմա Հովսեփի Սաֆրազյան (Վարդանուշ Դելոյան, նոյեմբերի 20, 1859(1859-11-20), Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 18, 1932(1932-11-18), Աղդաշ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1926 թ.)։

Հայ դերասան, թատերական գործիչ Ստեփան Սաֆրազյանի կինը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական գործունեությունն սկսել է 1880 թվականին, Ախալցխայում (Օֆելյա, Շեքսպիրի «Համլետ», Պ. Ադամյան-Համլետի խաղընկերությամբ)։ 1882 թվականից ամուսնու՝ Ստեփան Սաֆրազյանի հետ շրջագայել է Անդրկովկասում, Ռուսաստանում, Պարսկաստանում և այլուր։ Կատարել է դրամատիկ և բնութագրական դերեր՝ Կեկել, Շուշան (Գ. Սունդուկյանի «Պեպո», հայերեն, ադրբեջաներեն), Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Շուշանիկ (Հ. Կարինյանի «Շուշանիկ»), Դեզդեմոնա (Շեքսպիրի «Օթելլո»), Ամալյա (Շիլլերի «Ավազակներ»), Ռոզալիա (Զակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը») և այլն։ 1883 թվականից խաղացել է նաև ադրբեջանական թատրոնում, եղել նրա առաջին դերասանուհին, հանդես եկել Մ. Ֆ. Ախունդովի «Հաջի Կարա», Վ. Մադաթյանի «Ագահությունը թշնամի է վաստակում», Գոգոլի «Ռևիզոր» պիեսներում՝ խաղընկեր ունենալով Զ. Զեյնալովին, Ն. Նարիմանովին, Հ. Արաբլինսկուն, Ստեփան Սաֆրազյանին և ուրիշների։ 1920 թվականից աշխատել է Բաքվի հայկական և ադրբեջանական թատրոններում, թատերախմբեր ղեկավարել բանվորական ակումբներում։ Թարգմանել է Ա. Ցագարելու «Խանում» պիեսը, կինոսցենարի վերածել Գ. Սունդուկյանի «Պեպո»-ն և Մ. Ֆ. Ախունդովի «Հաջի Կարա»-ն (ռուսերեն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 256