Դավիթ Թրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թրյանց ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Թրյան
Ծնվել էօգոստոսի 26, 1840(1840-08-26)[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1][2]
Մահացել էօգոստոսի 20, 1898(1898-08-20)[1][2] (57 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Երեխա(ներ)Հայկանուշ Թրյանց

Դավիթ Կարապետի Թրյան (Դավիթ Թրյանց, Թուրյան, օգոստոսի 26, 1840(1840-08-26)[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - օգոստոսի 20, 1898(1898-08-20)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]), հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Մխիթարյանների վարժարանում։ 1858 թվականին մեկնել է Վենետիկ, ուսումը շարունակել Մխիթարյանների Մուրադ-Ռափայելյան վարժարանում, սակայն հիվանդանալով, առանց ուսման շրջանն ավարտելու, վերադարձել է ծննդավայր։

Կարճ ժամանակ հետևել է նկարչության։

Բեմական գործունեությունն սկսել է Կ. Պոլսի «Արևելյան թատրոնում», 1861 թվականին (առաջին դերը՝ Գուստավ, Ռոթայի «Երկու հիսնապետներ» մելոդրամայում1862-1864 թվականների թատերաշրջաններում ճանաչվել է որպես էպիզոդային «փոքր դերերի» վարպետ։ 1868-1878 թվականներին խաղացել է Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոն»-ում, 1872-1873 թվականներին թատերաշրջանում՝ Պետրոս Մաղաքյանի թատերախմբում, 1878-1883 թվականներին՝ Սերովբե Պենկլյան ի օպերետային և Թովմաս Ֆասուլաճյանի՝ հյուրախաղերով շրջող խմբերում, 1883 թվականին՝ Թիֆլիսի, 1898 թվականին՝ Բաքվի հայկական թատերախմբերում։ Թրյանցը եղել է խարակտերային և կատակերգական նուրբ կերպարանագծումների դերասան, համարվել դասական կատակերգության, հատկապես Մոլիերի ամենաինքնատիպ մեկնաբանը XIX դարի հայ թատրոնում[3]։

1868 թվականին որպես նկարիչ աշխատել է ճարտարապետ Սարգիս Բալյանի մոտ, նկարազարդել նրա նախագծերով կառուցվող արքայական պալատների ձեղունները։ 1869-1870 թատերաշրջանում մասնակցել է Նոր Նախիջևանում Ֆասուլաճյանի կազմակերպած ներկայացումներին՝ Պետրոս Ադամյանի, Մարի Նվարդի, Խ. Փափազյանի և ուրիշների հետ, 1872 թվականին խաղացել է Պետրոս Մաղաքյանի թատերախմբում, իսկ 1873-1878 թվականներին՝ Վարդովյանի խմբում։ Մեծ հաջողությամբ է հանդես եկել Մոլիերի պիեսներում, ինչպես Արգան («Երևակայական հիվանդ»), Սգանարել («Բռնի ամուսնություն»), Ժորժ Դանտեն, Պարոն Բորսունյակ և այլն։

1882 թվականին մեկնել է Բուլղարիա։ 1883 թվականին եկել է Թիֆլիս, մասնակցել Թիֆլիսի դրամատիկ խմբի ներկայացումներին, ապա Պենկլյանի խմբի հետ շրջել է Զմյուռնիայում, Եգիպտոսում՝ հանդես գալով օպերետային ներկայացումներում։ Այնուհետև երկար տարիներ թափառել է քաղաքից քաղաք։ 1898 թվականին Բաքվում բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» և «Պաղտասար աղբարը», ապա անցել է Թիֆլիս, որտեղ մահացել է կաթվածից[4]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգան՝ Մոլիերի «Երևակայական հիվանդը»
  • Ժորժ Դանդեն՝ «Ժորժ Դանդեն»
  • Փուրսոնյակ՝ «Պարոն դը Փուրսոնյակ»
  • Սկապեն՝ «Սկապենի արարքները»
  • Հարպագոն՝ «Ագահ»
  • Տարտյուֆ՝ «Տարտյուֆ»
  • Դոն Գրեգորիո՝ Գոլդոնիի «Դոն Գրեգորիո»
  • Սերոբ՝ Ա. Երիցյանի «Սխալ հաշիվ»
  • Աբիսողոմ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»
  • Պաղտասար՝ Պարոնյանի «Պաղտասար աղբար»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 376-377.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 228