Սերովբե Պենկլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերովբե Պենկլյան
Ծնվել է 1838 հունիսի 28
Ծննդավայր Կ․ Պոլիս
Մահացել է փետրվարի 28, 1903(1903-02-28) (տարիքը 64)
Մահվան վայր Ալեքսանդրիա
Ազգություն հայ
Մասնագիտություն Դերասան

Սերովբե Հակոբի Պենկլյան (1838, հունիսի 29, Կ․ Պոլիս - 1903, փետրվարի 28, Ալեքսանդրիա, այլ տվյալներով՝ 1835-1900), հայ դերասան, ոեժիսոր, թատերական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բերայի ազգային երկսեռ վարժարանում։ Բեմական գործունեությունն սկսել է 1857 թվականին։ 1861 թվականից մասնակցել է «Արևելյան թատրոնի» ներկայացումներին, 1863 թվականից հանդես եկել Ս․ Էքշյանի (Զմյուռնիա) և այլ թատերախմբերում, 1868 թվականից՝ Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում»։ 1878 թվականին կազմակերպել է պրոֆեսիոնալ օպերետային խումբ, որը բեմադրել է հայկական և թարգմանական օպերետներ։ խմբում հանդես են եկել Սիրանույշը, Գարագաշյան քույրերը, Մարտիրոս Մնանկյանը, Դավիթ Թրյանցը, Դ․ Շիրինյանը, Մ․ Չափրաստը և ուրիշներ։ Սերովբե Պենկլյան Թատերախումբը հյուրախաղերով այցելել է Թուրքիայի, Հունաստանի, Եգիպտոսի մի շարք քաղաքներ։ Լավագույն դերերից են՝ Բել (Ռ․ Սետեֆճյանի «Հայկ դյուցազն»), Մերզուկ (Շ․ Լեկոքի «Ժիրոֆլե-ժիրոֆլյա»), Արիֆ, Հոր-հոր աղա (Տիգրան Չուխաճյանի «Արիֆ», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»), Շապուհ (Մ․ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ», բեմ․ Սերովբե Պենկլյանի, 1899, Փարիզ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 232 CC-BY-SA-icon-80x15.png