Հակոբ Վարդովյան
Հակոբ Վարդովյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 18, 1830 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1898 |
Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | գրող, դերասան, թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր |
Հակոբ Վարդովյան (հայտնի է որպես Գյուլլու Հակոբ (Güllü Agop), օգոստոսի 18, 1830, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1898, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն, թաղված է Բեշիքթաշի Յահյա էֆենդի գերեզմանատանը), հայ բեմադրիչ, անտրեպրենյոր, դերասան, թատերական գործիչ։ Թուրքական թատրոնի հիմնադիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակոբ Վարդովյանը ծնվել է 1830 թվականին, Ստամբուլում։ 1861-1862 թվականներին առաջին անգամ բեմ է դուրս եկել Արևելյան թատրոնում։ Ղեկավարել է Իզմիրի երիտասարդ հայերի ստեղծած սիրողական խումբը, Ստամբուլում Ասիական ընկերության հետ Գեդիկփաշայում և Յուսքյուդարում հայերեն ներկայացումներ է տվել։ 1869 թվականին Գեդիկփաշա թատրոնում ստեղծել է Օսմանյան թատրոնը։ 1870 թվականին մեծ վեզիր Ալի Փաշայի աջակցությամբ պալատից տասը տարով Ստամբուլում թուրքերեն ներկայացումներ տվող միակ թատրոնը լինելու արտոնություն է ստացել։ 1882 թվականին Աբդուլ Համիդ Երկրորդի հրամանով ստացել է «Մըզքայի Հումայուն» (սուլթանական հարմոն)։ Այս ընթացքում իր ցանկությամբ որպես մուսուլման վերցրել է Գյուլլու Յակուբ էֆենդի անունը։ Մինչև կյանքի վերջը ապրել է պալատում։
Կարևոր դեր է խաղացել թուրքական թատրոնի զարգացման գործում[1]։
Վարդովյանի ներկայացումները թարգմանվել են ժամանակի առաջավոր գրողներ Էբուզզիա Թեֆիքի, տնօրեն Ալի Բեյի, Ռեջաիզադե Էքրեմի, Նամք Քեմալի, Ահմեդ Միդհատ Էֆենդիի կողմից և բեմադրվել Վարդովյանի թատրոնում։
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լեյլա և Մեջնուն», 1869 թ.
- «Բռնի ամուսնություն», 1869 թ.
- «Թոսուն աղա», 1870 թ.
- «Այար Համզա», 1871 թ.
- «Հայրենիք», 1873 թ.
- «Ժլատ Համիդը», 1873 թ.
- «Հայր Համիդը», 1874 թ.
- «Տնօրենի վիճակը», 1875 թ.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|