Jump to content

Վարդովյան թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդովյան թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Թուրքիա
Գտնվելու վայրըԿոստանդնուպոլիս և Սկյուտար
Հիմնադրման ամսաթիվ1868

Վարդովյան Թատրոն, հայկական պրոֆեսիոնալ թատերախումբ։

Թուրքական աղբյուրներում կոչվում է նաև «Օսմանյան թատրոն» և «Կետիկ Փաշայի թատրոն»։ Հիմնադրվել է 1868 թվականին՝ Հ․ Վարդովյանի ջանքերով ՝ Կ․ Պոլսի Կետիկ Փաշա թաղամասում, «Արևելյան թատրոն»-ի դերասանական ուժերով։

Թատերախումբն ամառային ներկայացումներով հանդես է եկել Սկյուտար թաղամասի Ազիզիե թատրոնում, իսկ ձմեռային ներկայացումներով՝ Կետիկ Փաշայի թատրոնում[1]։ 1869 թվականին սուլթանական կառավարությունից ստացել է տասը տարվա գործունեության պետական մենաշնորհ ՝ ներկայացումները հայերեն և թուրքերեն լեզուներով բեմադրելու պայմանով։ «Վարդովյան թատրոնը» Մերձավոր Արևելքի ամենամեծ ու կայուն ծրագրով գործող թատերախումբն էր։ Ունեցել է տարբեր ամպլուայի 70-ից ավելի դերասան-դերասանուհի, մի քանի ռեժիսոր, պարուսույց, քսան հոգուց բաղկացած նվագախումբ, որի ղեկավարներն են եղել ՝ Գ․ Սինանյանը, իտալացի կոմպոզիտոր Ֆոսքինին։

«Վարդովյան թատրոնն» իր գործունեության առաջին հինգ տարում պահել է «Արևելյան թատրոն»-ի ազգային դիմագիծը՝ խաղացանկում լայն տեղ տալով հայ ժողովրդի անցյալի պատմությունն արտացոլող պատմական ողբերգություններին և ժամանակի բարքերը ներկայացնող կատակերգություններին։ Բեմադրվել են ՝ Մ․ Պեշիկթաշլյանի, Ս․ Հեքիմյանի, Խ. Գալֆայանի, Պ․ Դուրյանի, Պարոնյանի[2] և այլ հեղինակների գրեթե բոլոր ողբերգությունները, նկատելի դեր կատարելով հայերի ազգային ինքնագիտակցության բարձրացման, լուսավորական շարժման տարածման գործում։ Խաղացանկում տեղ են գտել նաև արևմտաեվրոպական դասական հեղինակների մի շարք պիեսներ՝ Վ․ Հյուգոյի «էռնանի», «Թագավորը զվարճանում է»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/464 - ԾԱՆՈԻՑՄՈԻՆՔ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԱՑ». hy.wikisource.org. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  2. «Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/16 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։