Սրապիոն Հեքիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սրապիոն Հեքիմյան
Ծնվել էօգոստոսի 16, 1832(1832-08-16)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էմարտի 7, 1892(1892-03-07) (59 տարեկանում)
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան

Սրապիոն Հեքիմյան (օգոստոսի 16, 1832, Կոստանդնուպոլիսմարտ 7, 1892, Կոստանդնուպոլիս), հայ դրամատուրգ, թատերական-մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է ծննդավայրի Մխիթարյանների տարրական դպրոցում, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում, հմտացել եվրոպական մի շարք լեզուների մեջ։ Հեքիմյանի ստեղծագործություններից են «Արտաշես և Սաթենիկ» (1848), «Հարմակ և Աշխեն» (1850), «Վահրամ», «Սմբատ Ա» դրամաները։ 1856-ին Հեքիմյան հաստատվել է Կոստանդնուպոլիսում, հիմնել պոլսահայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, որը ներկայացումներ է տվել հայերեն, թուրքերեն, իտալերեն։ Գլխավոր դերերը կատարել է ինքը։ Այս թատրոնի համար էլ Հեքիմյանը գրել է «Մամվել» պատմական ողբերգությունը, որը երկար տարիներ ներկայացվել է արևմտահայ և արևելահայ բեմերում (պիեսում խաղացել են Պ. Ադամյանը, Գ. Չմշկյանը, Հ. Աբելյանը)։ Հեքիմյանը նաև ինքնուրույն ու թարգմանական բանաստեղծություններով, գրականությանն ու թատրոնին նվիրված հոդվածներով հանդես է եկել «Բազմավեպ», «Երկրագունդ», «Ծաղիկ», «Մասիս», «Մուսայք. Մասյաց» և այլ պարբերականներում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 385 CC-BY-SA-icon-80x15.png