Բանասէր (ամսագիր, Կ. Պոլիս)
Բանասէր | |
---|---|
Լեզու | արևմտահայերեն |
Գլխավոր խմբագիր | Հովհաննես Հիսարյան |
Երկիր | Կ. Պոլիս |
Հրատարակության պատմություն | 1851 |
Հայկական ԱԳ | 0 |
«Բանասէր», 1851 թ.-ին Կ. Պոլսում Հովհաննես Հիսարյանի խմբագրությամբ արևմտահայերենով հրատարակվող ազգային, բանասիրական և քաղաքական ամսագիր։ Գոյությունը շարունակել է մինչև 1851 թ.-ի վերջը[1]։
Հատված առաջաբանից, որը վերնագրված է «Նախաշավիղ».
«Բանասէրի» առաջին համարում սկսում է հրատարակվել Հովհաննես Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» վեպը (ավարտ՝ № 10)։ Նույն համարում սկսում է հրատարակվել Բեռնարդեն դը Սեն Պիեռի «Հնդկաստանի տնակը» վիպակը (ավարտ՝ № 6): Թարգմանչի մասին նշված է «Առաջիկա թարգմանությունը աղջկա մը գործ է, որն կուզե անծանոթ մնալ»։ Առաջին համարում սկսվում է հրատարակվել Հովհաննես Հիսարյանի «Վեցհազարյակ հայտնյալ կամ տեսություն ռամկական սնապշտությանց վրա» ուսումնասիրությունը, որը շարունակվում է մինչև տարվա վերջ։ Քննության է առնված հայկական ժողովրդական հավատալիքները (կռապաշտություն, վհուկ, հմայություններ, երազագիտություն, հուռութք, առլեզ, մեռելոց ոգի, ձեռնահմայություն և այլն)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ս. Ա. Շտիկյան, Հայ նոր գրականության ժամանակագրություն (1851-1865), Ե., 1983, էջ 44։