Խորեն Գալֆայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Խորեն Գալֆայան
Խորեն Գալֆայան.jpeg
Ծնվել է սեպտեմբերի 6, 1831({{padleft:1831|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:6|2|0}})
Ծննդավայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է նոյեմբերի 4, 1892({{padleft:1892|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:4|2|0}}) (61 տարեկանում)
Մասնագիտություն բանաստեղծ, դրամատուրգ, խմբագիր, ուսուցիչ, թարգմանիչ և հեղինակ
Լեզու Հայերեն
Ազգություն հայ
Կրթություն Սուրբ Ղազար կղզի
Աշխատավայր Մուրադյան վարժարան և Մասյաց աղավնի
Խորեն Գալֆայան Վիքիդարանում

Խորեն Գալֆայան (Նար Պեյ Լուսինյան) սեպտեմբերի 6, 1831 - նոյեմբերի 4, 1892), հայ բանաստեղծ, թատերագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից իր եղբոր՝ Ամբրոսիոս Գալֆայանի հետ ուղարկվել է Վենետիկ, Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը։

Պաշտոնավարել է Մխիթարյանների Փարիզի Մուրադյան վարժարանում։ Փարիզում, Գաբրիել Այվազովսկու հետ 1855-1858 թթ. խմբագրել է «Մասյաց աղավնի» ամսագիրը։ 1856 թ. հրաժարվել է կաթոլիկական դավանանքից ու Մխիթարյան միաբանությունից, դարձել Փարիզի Հայկազյան վարժարանի տնօրեն։

Այդ պաշտոնը նա վարել է 1857-1859 թթ.։ Փարիզում անձամբ ծանոթացել է ու մտերմացել է Ալֆոնս դը Լամարթինի հետ, ձեռնարկել նրա բանաստեղծությունների թարգմանությունը, որը հրատարակել է 1859 թ. «Դաշնակք Լամարթինեայ» խորագրով, ամենախրթին գրաբարով։

Հայկազյան վարժարանի փակումից հետո վերադարձել է Պոլիս, ապա մեկնել է Թեոդոսիա, որպես ուսուցիչ պաշտոնավարել Խալիբյան դպրոցում, միաժամանակ մասնակցել Փարիզից այնտեղ տեղափոխած «Մասյաց աղավնի» հանդեսի խմբագրման աշխատանքներին։ Թեոդոսիայում տպագրել է իր մի շարք երկերը, ինչպես՝ «Արշակ Բ» ողբերգությունը (1861), «Ալաֆրանկա» կատակերգությունը (1862), «Վարդենիք» բանաստեղծությունների ժողովածուն (1863), որը սուր քննադատության է ենթարկել Միքայել Նալբանդյանը իր «Աղցմիք» պարոդիայում։

1864 թ. մեկնել է Պոլիս, զբաղվել քարոզչությամբ, միաժամանակ ունեցել քաղաքական գործունեություն, Մկրտիչ Խրիմյանի հետ մեկնել է Բեռլին, հայկական հարցի հրահրման առիթով։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շրջանում ֆրանսերենից թարգմանել է Հովհաննես Դարտելի «Տարեգրությունը», Հոմերոսի «Իլիականից» որոշ հատվածներ։ Հրատարակել է «Ստվերք հայկական» խորագրով մի ժողովածու, որը պարունակում է պատմական անցյալի դրվագները ներկայացնող պոեմներ։ Առանձին գրքերով հրատարակած մյուս երկերն են «Քնար պանդխտին» (բանաստեղծությունների ժողովածու, 1868), «Հանգարան» և այլն[1]:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 221-222