«Մասյաց աղավնի», ամսագիր («Ավետաբեր Հայաստանյայց» ենթավերնագրով)։ Լույս է տեսել 1855-1858, Փարիզում` հայերեն և ֆրանսերեն, 1860-1865 թվականին՝ Թեոդոսիայում հայերեն և ռուսերեն։ Խմբագիր-հրատարակիչը Գաբրիել Այվազովսկին է եղել։ Նպատակն էր ծանոթացնել եվրոպական քաղաքակրթության և գիտության նվաճումներին, սեր առաջացնել արվեստների ու արհեստների հանդեպ, նպաստել ժողովրդի բարոյական դաստիարակությանը։ Կարևոր նշանակություն է տվել կրթությանն ու գիտությանը, տպագրել գիտահանրամատչելի զրույցներ, մանկավարժական ու պատմական բնույթի հոդվածներ են։ 1860 թվականից ունեցել է «Ռադուգա» հավելվածը[1][2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 270)։