Ալֆոնս դը Լամարթին
Ալֆոնս դը Լամարթին Alphonse de Lamartine | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1790[1][2][3][…] Մակոն[4][2][5] |
Մահացել է | փետրվարի 28, 1869[1][2][3][…] (78 տարեկան) Փարիզ[2][5] |
Գերեզման | Saint-Point |
Բնակության վայր(եր) | rue de l'Université? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ֆրանսիացիներ |
Ուղղություն | ռոմանտիզմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանաստեղծ, դիվանագետ, գրող, պատմաբան, ինքնակենսագիր և արտաքին գործերի նախարար |
Պաշտոն(ներ) | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, գերագույն խորհրդական և seat 7 of the Académie française? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա և Académie de Mâcon?[6] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պարգևներ | Commander of the Order of Saint Joseph? |
Կուսակցություն | Լեգիտիմիզմ |
Ամուսին(ներ) | Marianna Eliza Birch?[7] |
Երեխա(ներ) | Alphonse de Lamartine?[7] և Julia de Lamartine?[7] |
Ստորագրություն![]() | |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Alphonse de Lamartine Վիքիպահեստում |
Լամարթին (ֆր.՝ Alphonse Marie Louis de Prat de Lamartine, հոկտեմբերի 21, 1790[1][2][3][…], Մակոն[4][2][5] - փետրվարի 28, 1869[1][2][3][…], Փարիզ[2][5]), ֆրանսիացի բանաստեղծ, քաղաքական գործիչ, պատմաբան։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1829)։ Ծագումով՝ ազնվական։ Դաստիարակվել է ճիզվիտների քոլեջում։ «Բանաստեղծական մտորումներ» (1820), «Նոր բանաստեղծական մտորումներ» (1823) առաջին գրքերը Լամարթինին հռչակեցին որպես ֆրանսիական ռոմանտիկական քնարերգության սկզբնավորող։ Այնուհետև լույս են տեսել նրա «Բանաստեղծական և կրոնական դաշնություններ» (1830), «Ժոսըլեն» (1836), «Հրեշտակի անկումը» (1838), «Բանաստեղծական հայեցումներ» (1839) գործերը։ Որպես քաղաքական գործիչ սկզբնական շրջանում եղել է պահպանողական։ 1833 թվականին, հուլիսյան միապետության օրոք, ընտրվել է դեպուտատների պալատի անդամ։ Հարել է ռոյալիստական ընդդիմությանը, 1840 թվականին անցել լիբերալ բուրժուազիայի կողմը։ 1848 թվականի հեղափոխության ժամանակ արտաքին գործերի նախարար էր և, փաստորեն, ժամանակավոր կառավարության ղեկավարը։ Պաշտպանել է բուրժուական հանրապետության մեջ դասակարգերի համերաշխության գաղափարը։ Պարտություն կրելով 1848-ի դեկտեմբերին կայացած պրեզիդենտական ընտրություններում՝ Լամարթին զբաղվել է պատմական բանաքաղություններ կազմելով («Ռուսաստանի պատմությունը», 1855 թվականին), հրատարակել «Գրականության հանրամատչելի դասընթաց» (1856), հուշեր («Գրացիելլա», 1852, հայերեն հրատարակվել է 1872 թվականին)։
Լամարթինի ստեղծագործությունները հայերեն են թարգմանել Գրիգոր Օտյանը, Խորեն Գալֆայանը (Նար-Պեյ), Մինաս Չերազը և ուրիշներ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալֆոնս դը Լամարթինը ծնվել է 1790 թվականի հոկտեմբերի 21-ին Մակոնում, որը փոքրիկ քաղաք է կենտրոնական Ֆրանսիայի արևելքում: Նրա ծնողները սնանկացած ազնվականներ էին: Հայրը նրան դաստիարակել էր որպես օրինական միապետությանը հավատարիմ քաղաքացի, իսկ մայրը նախանձախնդիր հավատացյալ էր: Լամարտինը մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է մոր և հինգ քույրերի միջավայրում, ինչը բնության հանդեպ սիրուց բացի, միաժամանակ ձևավորեց մեղմ բնավորություն և հակում դեպի զգացմունքայնությունն ու երազանքները: Պատանիս հասակից Լամարթինի ամենասիրած գիրքը Ավետարանն էր, իսկ ֆրանսիացի բանաստեղծներից ամենաշատը կարդում էր Ժան Ռասին: Դպրոցական կրթությունը Լամարթինը նախ ստացել է Լիոնում, ապա Բելլեի Հիսուսյան միաբանության դպրոցում: Վերադառնալով հայրենի քաղաք, նա սկսեց ուսումնասիրել դասական գրողներին, հիացավ Ռուսոյի և Բերնար դը Սեն-Պիեռի ստեղծագործություններով և մեծ ոգևորությամբ ընդունեց նոր գրական միտումներ: Պատանի հասակում նրա հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր իր բազմաթիվ պոեմների հիմքում ընկած սյուժեներ, որտեղ Էլվիրայի, Լենորայի, Գրացիելի մասին պատումներում արտահայտված են Լամարթինի կյանքի իրական դրվագներ՝ միայն մի փոքր գեղարվեստական արտահայտությամբ: Լամարթինի կյանքում հատուկ նշանակություն է ունեցել իր սերը ջահել մի կնոջ՝ Էլվիրայի հանդեպ. նա վաղ էր մահացել և կորսված երջանկության մասին տխուր իղձերը Լամարթինի պոեզիայի վրա թողեցին թախծի հետք՝ ստիպելով նրան մխիթարություն գտնել Աստծո մեջ: Լամարթինը շատ է ճանապարհորդել, ապրել Իտալիայում, բախտը փորձել անգամ դիվանագիտական ասպարեզում:
Լամարթինը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալֆոնսոս Լամարթին «Քերթուած առ կոմսն Դ՛Օրսէ» (բանաստեղծություն), թարգմանությունը ֆրանսերենից գրաբար՝ Գաբրիել Այվազովսկու: Բազմավէպ, 1851, № 2 (Սկզբում գրաբարով տրված է բանաստեղծության պատմությունը):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ламартин // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 21—22.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Alphonse, Marie, Louis De Lamartine (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 4,0 4,1 4,2 З. В., П. К. Ламартин, Альфонс (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVII. — С. 292—293.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ http://www.academiedemacon.fr/wp-content/uploads/2018/02/filliation-fauteuils.pdf
- ↑ 7,0 7,1 7,2 Kindred Britain
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 478)։ ![]() |
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 1790 ծնունդներ
- Փետրվարի 28 մահեր
- 1869 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ
- Ֆրանսիացի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի դիվանագետներ
- Ինքնակենսագիրներ