Հայկազյան վարժարան (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայկազյան վարժարանից)
Jump to navigation Jump to search
Հայկազյան վարժարան
Տեսակ դպրոց
Հիմնադրված է 1855
Լուծարված է 1859
Տնօրեն Ս. Թեոդորյան, Ա. Գալֆայան, Գ. Այվազովսկի
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Տեղագրություն Փարիզ
Հասցե Փարիզի Գոնել արվարձան

Հայկազյան վարժարան, հայկական ուսումնական հաստատություն Փարիզում, որը գործել է 1855-1859 թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1855-ին, Փարիզի Գոնել արվարձանում։ Մինչև 1857 թվականը կոչվել է Արևելյան բազմալեզու ճեմարան։ 1856 թվականին ունեցել է երկու դասարան, 1858 թվականին՝ չորս։ Սովորել են 10-15 տարեկան երեխաներ։ Դասավանդվել են հայոց պատմություն, կրոն, Հայաստանի աշխարհագրություն, ազգային մատենագիտություն, ֆրանսերեն, անգլերեն, տաճկերեն, լատիներեն, փիլիսոփայություն, իրավագիտություն, նկարչություն, երաժշտություն և այլն։ Հայագիտական առարկաները դասավանդվել են հայերեն, մյուսները՝ ֆրանսերեն։

Հիմնադրել են Մուրատյան վարժարանից հեռացած, կաթոլիկությունից հրաժարված վարդապետներ Ս. Թեոդորյանը, Ա. Գալֆայանը, Գ. Այվազովսկին։ Մինչև 1857 թվականը կոչվել է «Արևելյան բազմալեզու ճեմարան»։ Նպատակն էր հայ երեխաներին հաղորդակից դարձնել եվրոպական, մասնավորապես ֆրանսիական մշակույթին և միաժամանակ հայ համայնքների համար պատրաստել կրթված մարդիկ, ուսուցիչներ։ 1856 թվականին վարժարանն ունեցել է երկու դասարան, 1858 թվականին՝ չորս։ Սովորել են 10-15 տարեկան երեխաներ։ Դասավանդվել են հայոց լեզու և պատմություն, Հայաստանի աշխարհագրություն, մատենագիտություն, կրոն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն, քիմիա, կենդանաբանություն, իրավագիտություն, փիլիսոփայություն, գծագրություն, նկարչություն, երաժշտություն, մարմնամարզություն։ Բացի հայագիտական առարկաներից ու լեզուներից, ուսուցումն ընթացել է ֆրանսերենով։ Հայկազյան վարժարանում սովորել են նաև ֆրանսիացիներ։ Փակվել է 1859 թվականին։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png