Խալիբյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խալիբյան վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1858
Լուծարված է1871
ՀիմնադրիրԳաբրիել Այվազյան
Աշակերտներ62
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունԹեոդոսիա

Խալիբյան վարժարան (Խալիբյան հայկական ուսումնարան), հայկական փոքրամասնության միջնակարգ ուսումնական հաստատություն, որը հիմնադրվել է 1858 թվականին Թեոդոսիայում (Ղրիմ), Հարություն Խալիբյանի հատկացրած միջոցներով, եպիսկոպոս Գ. Այվազովսկու (Այվազյան) նախաձեռնությամբ։ Պահվել է Նոր Նախիջևանի մեծահարուստ վաճառական Հարություն Խալիբյանի նվիրատվությունների, եկեղեցական գումարների և սովորողների կատարած մուծումների հաշվին։ Համարվելն մասնավոր հաստատություն, որտեղ սովորել են հայ երեխաներ՝ անկախ բնակության վայրից և դավանանքից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուումնարանն անվանակոչվել է ի պատիվ մեծահարուստ բարերար, Դոնի Նախիջևանի քաղաքապետ Արտեմի Պավլովիչ Խալիբովի (Հարություն Պողոսի Խալիբյան), ով ավելի քան 150 հազար ռուբլի է նվիրել Ֆեոդոսիայում հայկական ուումնարան հիմնելու համար, որն այդ ժամանակ շատ մեծ գումար է եղել։ Խալիբովը նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել ուումնարանի կառուցմանը։

1858 թվականի հոկտեմբերին տեղի է ունեցել Խալիբովի ուումնարանի հանդիսավոր բացումը։ Սկզբում ուումնարանը տեղավորված է եղել Ալթունչյան եղբայրների առանձնատանը, իսկ 1862 թվականի հոկտեմբերին այն տեղափոխվել է Խալիբովի միջոցներով կառուցված մեծ շենք։ Ուումնարանի նոր մասնաշենքի բացումն ուղեկցվել է շքեղ տոնակատարություններով, որին մասնակցել է Ֆեոդոսիայի բնակչության մեծ մասը։ Ֆեոդոսիայի արևմտյան մասում՝ Լիսայա Գորայից ոչ հեռու, կառուցվել է հարյուր սենյակ ունեցող երեք հարկանի շենք։

Ուսումնարանի վարչության իրավասությանն են պատկանել ուսուցիչների նշանակումը, դասագրքերի և դասավանդման մեթոդի ընտրությունը։

Խալիբյան վարժարանը եղել է գիշերօթիկ։ Ունեցել է ձրիավարժ, թոշակավոր և կիսաթոշակավոր սաներ։ Պահվել է եկեղեցու գումարներով, խալիբյան մուծումներով և սաների վճարումներով։ Չի ենթարկվել լուսավորության մինիստրությանը։ Առաջին ուսումնական տարում ունեցել է 39 աշակերտ, 1860-1861 թվականներին՝ 139, 1862-1864 թվականներին՝ 92, 1866-1867 թվականներին՝ 62։ Դասընթացը բաժանվում էր 6 դասարանի։ Խալիբյան վարժարանի սաները ստացել են գիմնազիական կրթություն։ Դասավանդել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, թվաբանություն, երկրաչափություն, պատմություն, աշխարհագրություն, կրոն, նկարչություն, գեղագրություն, մարմնամարզություն, ֆիզիկա, քիմիա։ Թուրքերենը դասավանդվել է արևմտահայ, իսկ ռուսերենը՝ արևելահայ երեխաների համար։ Ուսումնարանի ընդհանուր կառավարումն իրականացրել է նրա վերատեսուչ Գ. Այվազովսկին։ Գաբրիել Այվազովսկու նախաձեռնությամբ ուումնարանի ուսումնական ծրագրում ընդգրկվել են նոր առարկաներ՝ իրավագիտություն, հաշվապահություն, բնական գիտություններ։ Ուումնարանի ղեկավարության համար դժվար է եղել աշակերտների համար հայերեն դասագրքեր ձեռք բերել, ուստի 1860 թվականին ուումնարանում հիմնադրվել է տպարան, որտեղ, բացի դասագրքերից, տպագրվել են նաև կրոնական, գեղարվեստական և գիտական բնույթի գրականություն։ Տպարանը սկսեց հրատարակել «Մասիսի աղավնի» և «Ծիածան» հայալեզու ամսագրերը։

Վերատեսուչներ են եղել Գաբրիել Այվագովսկին, Ս. Տիգրանյանը (1865 թվականից)։ 1860-1861 թվականներին Խալիբյան վարժարանում գործել է մեծահասակ կանանց և տղամարդկանց գիտելիքներ հաղորդելու լսարան։ 1862 թվականին Խալիբյան վարժարանի համար շենք է կառուցվել։ Խալիբյան վարժարանն ուներ հիվանդանոց, տպարան (հրատարակվել են դասագրքեր, գեղ., պատմական, թարգմանական և եկեղեցական գրականություն)։ 1865 թվականից նվազել է վարժարանի սաների թիվը։

Տպարանի տնօրեն Ա. Տեր-Աբրահամյանը հայերեն լույս է ընծայել «Ղրիմի պատմություն» գիրքը։ 1871 թվականին լույս են տեսել Ի. Կռիլովի առակները, որոնք հայերեն է թարգմանել Գ. Կ. Այվազովսկին։ Ուումնարանի շրջանավարտները կադրերով են համալրում ուումնարանին, ինչպես նաև թեմական ծխական դպրոցներին և կանանց հայկական դպրոցին։

1865 թվականին դպրոցը զրկվել է եկեղեցական հատկացումներից և նրա ֆինանսական վիճակը կտրուկ վատացել է․ 1871 թվականի ամռանը դպրոցը փակվել է։ 1874 թվականից ի վեր դպրոցի շենքը օգտագործվել է հայ հոգևոր ճեմարանի, իսկ ավելի ուշ՝ ուսուցչական ինստիտուտի կողմից։ 1915 թվականին շենքը հրդեհի պատճառով ավերվել է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվազյան Գ., Պատմութիւն Խալիպյան ուսումնարանի ազգիս հայոց (1858 - 1871), Տփխիս, 1880։
  • Միքայելյան Վ. Ա., Ղրիմի հայկական գաղութի պատմություն 0801 - 1917), Ն., 1970, էջ 287 - 303;

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 705
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։