Ամբրոսիոս Գալֆայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ամբրոսիոս Գալֆայան
ֆր.՝ Ambroise Calfa
Calfa, Ambroise.JPG
Ծնվել էմարտի 2, 1831(1831-03-02)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն կամ Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1906
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, խմբագիր, բանասեր, բառարանագիր և մանկավարժ
ԱնդամությունԱսիական ընկերություն

Ամբրոսիոս Գալֆայան (նաև Գուիտոն Լուսինեան) (1826 - 1906), հայ պատմաբան, բառարանագիր։ Խորեն Գալֆայանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբրոսիոս Գալֆայեանի «Բառգիրք հայ-գաղղիարէն», հրատարկվել է 1861 թվականին, Փարիզում

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկի Ս. Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը և ընդունել հոգևորական կոչում։ 1855 թվականին նշանակվել է Մխիթարյան միաբանության Փարիզի վարժարանի ուսուցիչ։ Հաջորդ տարի Սարգիս Թեոդորյանի և Գաբրիել Այվազովսկու հետ հեռացել է կաթոլիկական եկեղեցուց, և երեքով Փարիզում բացել են Հայկազյան վարժարանը, որի տեսուչը եղել է ինքը։

1840-ականների վերջերից լույս են տեսել նրա պատմագրական աշխատությունները, ինչպես՝ «Պատմութիւն հին ազգաց» (1849), «Պատմութիւն միջին դարու» (1850), «Պատմութիւն ժամանակից» (1851), «Պատմութիւն սուրբ գրոց», «Նոր ընթերցարան» (Փարիզ, 1861), «Պատմութիւն ընդհանուր ազգաց» (հինգ հատոր) և այլն։ 1855-1858 թվականներին Գաբրիել Այվազովսկու հետ խմբագրել է «Մասյաց աղավնի» պարբերականը։ Միառժամանակ աշխատել է Թեոդոսիայի ազգային վարժարանում, ապա նորից վերադարձել Ֆրանսիա, թողել հոգևորական կոչումը, ամուսնացել է մի հարուստ ազնվական ֆրանսուհու հետ, ազգանունը փոխել Լուսինյան։ Հետագայում ձեռնարկել է ֆրանս-հայերեն մի մեծ բառարանի պատրաստմանը, հրատարակել «Նոր բառգիրք Ֆրանսահայ» վերնագրով (Ա հատ., Փարիզ, 1900, Բ հատ., 1903), որը հայտնի է Լուսինյան բառարան անունով[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 221 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]