Սարգիս Թեոդորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Թեոդորյան
Ծնվել է1783[1]
ԾննդավայրԲաղեշ[1]
Մահացել էհունիսի 3, 1877(1877-06-03)[1]
Մահվան վայրՓարիզ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունքահանա

Սարգիս Սահակի Թեոդորյան (1783[1], Բաղեշ[1] - հունիսի 3, 1877(1877-06-03)[1], Փարիզ[1]), հայ եկեղեցական–հասարակական գործիչ, վարդապետ։

Զբաղվել է հնդկահայ կտակի գործով։ 1817–20-ին և 1824–35-ին եղել է Հնդկաստանում և Վենետիկի Մխիթարյան միաբանության անունից բանակցություններ վարել հնդկահայ մեծահարուստներ Ռաֆայել Ղարամյանի և Սամվել Մուրադյանի կտակները ձեռք բերելու համար։ Հաջողությամբ ավարտելով իր առաքելությունը՝ 1836-ին նշանակվել է Վենետիկում բացված Ռաֆայելյան վարժարանի (1838-ից նաև Մուրադյան վարժարանի) տեսուչ։ 1846-ին Մուրադյան վարժարանի հետ տեղափոխվել է Փարիզ։ Պայքարել է Կ. Պոլսի հայ կաթոլիկների համայնապետ Ա. Հասունյանի դեմ և այդ պատճառով 1855-ին վտարվել Մուրադյան վարժարանից։ Նույն թվականին, Գ. Այվազովսկու և Ա. Գալֆայանի հետ, Փարիզում հիմնել է Հայկազյան վարժարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Թեոդորյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 171