Անահիտ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Անահիտ (այլ կիրառումներ)
Անահիտ
Անահիտ
Տեսակliterary magazine
Լեզուհայերեն
ԽմբագիրԱրշակ Չոպանյան
Հիմնադրվել էնոյեմբեր 1898
ՀիմնադիրԱրշակ Չոպանյան
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ
ԱԳ 

«Անահիտ», գրական-գեղարվեստական հանդես։ Հրատարակվել է Փարիզում, 1898-1911 թթ. և 1929-1949 թթ.-ին (ընդմիջումներով)։

Խմբագիր՝ Արշակ Չոպանյան։

Լայնորեն լուսաբանել է հայկական հարցը, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը։ 1-ին փուլում «Անահիտ»-ում հրապարակվել են քաղաքական իրադարձությունները վերլուծող, ինչպես նաև հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանն ու համախմբմանը նպաստող հոդվածներ։ Քննարկել է հայ ազատագրական շարժման անցած ճանապարհը, նրա թույլ տված սխալներն ու թերությունները։ Սան Ստեֆանոյի պայմանագրից (1878) հետո ընկած ժամանակաշրջանի հիմնական սխալները կապել է ագատագրական շարժման ղեկավարների քաղաքական կողմնորոշման հետ և վճռականորեն հանդես է եկել եվրոպական կողմնորոշման դեմ։ Գտնելով, որ անջատ գործողությունների մարտավարությունը կհանգեցնի պարտության, «Անահիտ»-ը ժողովրդին կոչ է արել լրջորեն պատրաստվել ապստամբության, ընտրել հարմար պահը՝ միայն այդ դեպքում հուսալով դրական արդյունք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png