Մարի Նվարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարի Նվարդ
Մարի Նվարդ .jpg
Ծնվել էօգոստոսի 29, 1853(1853-08-29)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 10, 1885(1885-06-10) (31 տարեկանում)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

Մարի Նվարդ (Գարայան Մարի Հովսեփի, 1853, օգոստոսի 29, Կ․ Պոլիս - 1885, հունիսի 10, Կ․ Պոլիս), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1869 թվականին Թովմաս Ֆասուլաճյանի շրջիկ թատերախմբի հետ հյուրախաղերի է եղել Նոր Նախիջևանում, 1870-ական թվականների սկզբին հանդես է եկել Պետրոս Մաղաքյանի «Արևելյան թատրոնում», 1874-1878 թվականներին՝ Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում»։ Խաղացել է հիմնականում լիրիկական հերոսուհիների դերեր՝ հայ պատմա-հայրենասիրական ողբերգություններում, արևմտա-եվրոպական մելոդրամաներում և այլն։ 1881-1882 թվականներին հանդես է եկել Թիֆլիսի հայ թատերախմբում։

Հետագայում եղել է Մ․ Մնակյանի թատերախմբի առաջատար դերասանուհին։ Մարի Նվարդի լավագույն դերը համարվել է Մարգարիտ Գոթիեն (Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»)։ Մարի Նվարդի դերակատարումներին հատուկ են եղել հուզական հագեցվածությունը, պարզությունն ու անկեղծությունը։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 316 CC-BY-SA-icon-80x15.png