Պետրոս Մաղաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաղաքյան (այլ կիրառումներ)
Պետրոս Մաղաքյան
Պետրոս Մաղաքյան.jpg
Ծնվել էսեպտեմբերի 4, 1826(1826-09-04)
Մահացել էմարտի 27, 1891(1891-03-27) (64 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Պետրոս Ամբրոսիոսի Մաղաքյան (սեպտեմբերի 4, 1826(1826-09-04) - մարտի 27, 1891(1891-03-27), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմ է բարձրացել 1856 թվականին՝ Կոստանդնուպոլսի Սրապիոն Հեքիմյանի նորակազմ թատերախմբում։ Կոստանդնուպոլսի Արևելյան թատրոնում ամբողջ գործունեության ընթացքում (1861-1876 թվականներ) Մաղաքյանը այնտեղ եղել է ռեժիսոր և դերասան։ Արևելյան թատրոնի բացվելու պահին նա կոշկակար է եղել, բայց թատրոնը շատ է սիրել[1]։ Ամեն օր ներկա է եղել թատրոնի փորձերին, մասնակցել դրանց։ Թատրոնի փակվելուց հետո կոշկակարության հետ միասին բեմադրել է ներկայացումներ և խաղացել է այդ ներկայացումներում[1]։ Մասնավորապես, «Ռիգոլետտոյում» (կամ Արքան զվարճանում է) խեղկատակի՝ Թրիբուլեի դերը չափազանց բնական է խաղացել։ Նրա խաղացած առավել սուր բնութագրական դերերից են՝

  • Բանտապետ՝ Ռոթայի «Երկու հիսնապետեր»
  • Սկապեն՝ Մոլիերի «Սկապենի արարքները» (Les Fourberies de Scapin)

Ունեցել է և՛ կատակերգական, և՛ դրամատիկական ներգործման ուժ։ Մելոդրամային սուր իրադրություններում Մաղաքյանի խաղը եղել է թատերայնորեն տպավորիչ և հոգեբանորեն համոզող (Թրիբուլե, Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է» (Le roi s'amuse))։ Մաղաքյանի լավագույն դերակատարումներից է նաև Տակոբերի դերը (Է. Սյուի «Թափառական հրեա»)[1]։

1869 թվականից Մաղաքյանը գլխավորել է «Արևելյան թատրոն»-ը՝ համախմբելով իր շուրջը Պետրոս Ադամյանին, Ազնիվ Հրաչյային, Դավիթ Թրյանցին, Մ. Մնակյանին, Մարի Նվարդին, Սիրանույշին, Աստղիկին և ուրիշներին։ Նա հատուկ ջերմությամբ է վերաբերվել դերասանուհի Ազնիվ Հրաչյային, որի մասին գրել է հենց ինքը՝ դերասանուհին իր ինքնակենսագրականում[1]։

Մաղաքյանը հետևողական պայքարել է Կոստանդնուպոլիսում հայ թատրոնը պահպանելու համար[2]։

1870 թվականի հունիսի 5-ին Պոլսի Պերա թաղամասում (այժմ՝ Բեյօղլու) տեղի ունեցած մեծ հրդեհից[3] հետո նա ակտիվորեն մասնակցել է հրդեհից տուժվածներին օգնություն ցուցաբերելու և այլ միջոցներով ապահովելու գործին։ Հրդեհը ոչնչացրել է Մաղաքյանի թատրոնը։ Պերա թաղամասի հրդեհից հետո Մաղաքյանը աշխատել է Վարդովյանի խմբում որպես դերուսույց (ռեժիսոր)։ Այդ ընթացքում շարունակել է թատերական խմբի համալրումը և ներկայացումներ կազմակերպելը[1]։

Պետրոս Մաղաքյանը մահացել է 1891 թվականի մարտի 27-ին[4]։ Մահից հետո նրա ընտանիքը հայտնվել է կարիքի մեջ։ Քույրն ու մայրը մնացել են որդու խնամքի տակ։ Վերջինս աշխատանքի է անցել Ծխախոտի գործարանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ՀՐԱՉԵԱՅ (1909)։ Արշակ Չոպանյան, ed.։ «ԻՄ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐՍ» (PDF) (եռամսյակ պարբերական)։ 1-2 (հայերեն)։ Փարիզ: Անահիտ պարբերական։ էջ 19։ Վերցված է 2021-03-26 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. cityofistanbul (2017-09-24)։ «The Great Fire of Pera in 1870»։ City of Istanbul (en-US)։ Վերցված է 2021-03-26 
  4. 1891 թվականի այս օրը մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 190 CC-BY-SA-icon-80x15.png