Հասմիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նազվարդ (այլ կիրառումներ)
Նազվարդ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Jasminum L.
| ||||||||||||
|
Հասմիկ կամ Նազվարդ (լատ.՝ Jasmínum, պարսկերեն՝ یاسمین}-ից -Նազվարդ), ձիթենազգիների ընտանիքի թփերի կամ լիանների ցեղ։ ՀՀ-ում (Սյունիք, Լոռի, Տավուշ, Երևան) տարածված է 1 տեսակ՝ թփուտային հասմիկ (J. fruticans), որը 1մ բարձրությամբ թուփ է։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևները հակադիր են կամ եռմասնյա, հերթադիր, հազվադեպ՝ պարզ, ծաղիկները՝ երկսեռ, հոտավետ, դեղին, միայնակ կամ վահանիկում հավաքված։ Պտուղը հատապտուղ է՝ գնդաձև, սև, փայլուն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Բազմանում է սերմերով, արմատային մացառներով։ Օգտագործվում է անտառապատման, կանաչապատման և գեղազարդիչ նպատակներով։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ The Plant List-ի տվյալների[1]։
Առավել հայտնի։
- Հասմիկ դեղին (Jasminum fruticans L.),
- Հասմիկ իտալական դեղին Jasminum humile (L.)
- Jasminum revolutum,
- Հասմիկ սպիտակ (Jasminum officinale L.):
Կիրառություն և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտագործվում է անտառապատման, կանաչապատման և գեղազարդիչ նպատակներով։
Գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հասմիկ։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 31-33։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Жасмин // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- «Jasminum Linn»։ Flora of Pakistan: 12։ Վերցված է 2008-06-03
- Metcalf Allan A. (1999)։ The World in So Many Words։ Houghton Mifflin։ ISBN 0-395-95920-9
- Gordon Cheers (Hrsg.)։ Botanica, Random House Australia 2003. Deutsche Ausgabe: Tandem Verlag GmbH 2003, ISBN 3-8331-1600-5.
- Urania Pflanzenreich. Band 4: Blütenpflanzen 2, 1. Ausgabe. Urania-Verlag, Leipzig 1994, ISBN 3-332-00497-2.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Flora Europaea Search Results»։ Flora Europaea։ Royal Botanic Garden, Edinburgh։ Վերցված է 2008-06-03
- «African Plants Database»։ South African National Biodiversity Institute, the Conservatoire et Jardin botaniques de la Ville de Genève and Tela Botanica
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 255)։ ![]() |