Միքայել Գարագաշ
Միքայել Գարագաշ | |
---|---|
Միքայել Գարագաշ. «Զարե» ֆիլմից կադր | |
Ծնվել է | օգոստոսի 14, 1890 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 21, 1940 (49 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Սյուզան Գարագաշ |
Պարգևներ և մրցանակներ | |
Միքայել Գարագաշ (Մկրտիչ Գարագաշ, օգոստոսի 14, 1890, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 21, 1940, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ (1933 թ.), Վրաստանի վաստակավոր արտիստ (1939 թ.):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թիֆլիսում։ 1922 թվականից աշխատել է Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)՝ որպես դերասան։ Կերտել է հիմնականում երկրորդական դերեր։
Որոշ ժամանակ անց տեղափոխվել է ծննդավայր, որտեղ աշխատել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան[1]։
Նկարահանվել է նաև մի շարք ֆիլմերում՝ «Նամուս» (1925 թ.), «Նաթելլա» (1926 թ.), «Շոր և Շորշոր» (1926 թ.), «Զարե» (1926 թ.), «Ղուլ» (1927 թ.), «Չար ոգի» (1927 թ.), «Խասփուշ» (1927 թ.), «Տունը հրաբխի վրա» (1928 թ.), «Կիկոս» (1931 թ.), «Պեպո» (1935 թ.), «Զանգեզուր» (1938 թ.), «Լեռնային արշավ» (1939 թ.) և այլն։
Նաև կատարել է ադմինիստրատիվ աշխատանքներ մի շարք ֆիլմերում։
1933 թ. արժանացել է Հայաստանի, 1939 թ.՝ Վրաստանի վաստակավոր արտիստի կոչման։
Մահացել է Թբիլիսիում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1939 | Լեռնային հեղեղ | մաուզերիստ |
1938 | Զանգեզուր | Սամսոն |
1935 | Պեպո | Գևորգ |
1934 | Երբ ծաղկում են այգիները | կուլակ |
1931 | Կիկոս | ուսուցիչ |
1930 | Սև թևի տակ | Ռոստոմ |
1930 | Գողը | ավագ վարպետ |
1929 | Արևը շրջապտույտի վրա | |
1929 | Կոլխոզային գարուն | կուլակ |
1929 | Զամալլու | աշխատող |
1928 | Տունը հրաբխի վրա | կառավարիչ |
1927 | Խասփուշ | վաճառական |
1927 | Չար ոգի | Սարգիս |
1927 | Ղուլը | առևտրական |
1926 | Նաթելլա | Դուրսուն Բեյ |
1926 | Նամուս | խանութպան |
1926 | Զարե | Թեմուր բեկ |
1926 | Շոր և Շորշոր | սատանա |
Ադմինիստրատիվ աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նամուս (1925), գլխավոր ադմինիստրատոր
- Զարե (1926), գլխավոր ադմինիստրատոր
- Շոր և Շորշոր (1926), գլխավոր ադմինիստրատոր
- Ղուլը (1927), գլխավոր ադմինիստրատոր
- Չար ոգի (1927), գլխավոր ադմինիստրատոր
- Խասփուշ (1927), ռեժիսորի օգնական
- Տունը հրաբխի վրա (1928), գլխավոր ադմինիստրատոր
- Սև թևի տակ (1930), գլխավոր ադմինիստրատոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Միքայել Գարագաշ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «M. Garagash». IMDb. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.