Սյուզան Գարագաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզան Գարագաշ
Ծնվել էհուլիսի 20 (օգոստոսի 1), 1897[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 25, 1944(1944-07-25)[1] (46 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունՀովնանյան դպրոց
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Մկրտիչ Թաշճյան և Միքայել Գարագաշ
Պարգևներ և մրցանակներ

Սյուզան Գարագաշ (օրիորդական անուն, ազգանունը՝ Շուշանիկ Հովհաննեսի Ցեցյան, հուլիսի 20 (օգոստոսի 1), 1897[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 25, 1944(1944-07-25)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1935

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզան Գարագաշը ծնվել է Թիֆլիսում նավթավաճառի ընտանիքում։ Սովորել է Հովնանյան դպրոցում։ Ամուսնացել է դերասան Մկրտիչ Թաշճյանի հետ։ 1913 թվականին Լիլիա Թաշճյան բեմական անունով մտել է թատրոն և սկսել իր գործունեությունը։ 1914 թվականին հրավիրվել է Բաքվի հայկական դրամատիկական խումբը, որտեղ աշխատում էին Սիրանույշն ու Վահրամ Փափազյանը։ Մկրտիչ Թաշճյանից բաժանվելով՝ ամուսանցել է Մկրտիչ Գարագաշի (Միքայել Գարագաշ) հետ՝ բեմական գործունեությունը շարունակելով որպես Սյուզան Գարագաշ։

1922 թվականից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի դերասանուհի[2]։ Քնարադրամատիկական, կատակերգական ձիրքի, հոգեբանական խաղի շնորհիվ խաղացել է տարբեր ժանրերի պիեսներում։ Համարվում է Սունդուկյանի «Խաթաբալա» պիեսի Մարքրիտի դերի լավագույն դերակատարը խորհրդային թատրոնում[3]։

Մահացել է Երևանում[4][5]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Սյուզան Գարագաշի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզան Գարագաշը պատկանել է այն ստեղծագործողների շարքին, որոնք փայլել են իրենց ամպլուայում և պատվով դուրս եկել մյուս դերերում։ Նա ոչ պակաս հաջողությամբ հանդես է եկել թե՛ դրամատիկ, թե՛ խարակտեր դերերում։ Ամենագլխավորը նրա ստեղծագործության մեջ հանդիսացել է պարզությունը, խոսքը նրա մոտ արժեքավորված է եղել, պատկերավոր։ Կեղծ, վերամբարձ ինտոնացիաները խորթ են եղել նրա արվեստին, և նրա ձայնը, ներքին հույզերը վարակել են իրենց անմիջականությամբ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1935 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Сюзан Гарагаш (Susan Garagash, Сусанна Цецян) - биография - актрисы театра - Кино-Театр.РУ». www.kino-teatr.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  3. webmaster.innobi@gmail.com, Alexey S. Zlygostev, E-Mail. «ГАРАГАШ Сюзан Ованесовна». istoriya-teatra.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. Baghdasaryan, Aram. «AV Production - Սյուզան Գարագաշ». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С. С. Мокульский - М.: Советская энциклопедия, 1961.- 1214 стб. с илл., 12 л. илл.
  • Մանուկյան, Էմմա Գարեգին, Սյուզան Գարագաշ, Ե., 1975:
  • Գուրգեն Ջանիբեկյան, «Բարեկամներիս մասին»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 698