Ամասի Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ամասի Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18 (30), 1897[1] |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1971[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և կինոդերասան |
Աշխատավայր | Հայֆիլմ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ամասի Պետրոսի Մարտիրոսյան (ապրիլի 18 (30), 1897[1], Երևան, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 21, 1971[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամասի Մարտիրոսյանը ծնվել է 1897 թվականին Երևանում։ 1916 թվականին ավարտել է Առևտրական ուսումնարանը։ 1918-1920 թվականներին մասնակցել է քաղաքացիական պատերազմին[2]։ 1922 թվականից նկարահանվել է Թբիլիսիի կինոստուդիայում, այնուհետև աշխատել է Երևան կինոստուդիայում որպես դերասան և ռեժիսորի օգնական։ 1924 թվականին ավարտել է Վրաստանի «Պետկինոարդին» կից ստուդիան։ 1930 թվականից աշխատել է որպես Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր, նկարահանել է շուրջ 15 վավերագրական ֆիլմ։ Աշխատել է ֆիլմերի՝ հայերեն լեզվով կրկնօրինակման վրա[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Ելենա Մուսինյանց, վոկալի ուսուցչուհի Երևանիի թատերական ինստիտուտում
- Որդին՝ Ռուբեն Մարտիրոսյանը, կինոդերասան[4]
- Որդին՝ Կարեն Մարտիրոսյանը, Հայֆիլմի օպերատոր
- Հարսը՝ Եվպրակսիա Բաբայանը, կրկնօրինակման ռեժիսոր
- Թոռնուհին՝ Գայանե Մարտիրոսյանը, մուլտֆիլմերի ռեժիսոր, «Իմաստունի երեք խորհուրդները» և «Գորգի գաղտնիքը» ֆիլմերի հեղինակ
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1963 | Կրակ | Որոտյան |
1959 | Նրա երևակայությունը | հայր |
1958 | Առաջին սիրո երգը | պահակ |
1938 | Զանգեզուր | դաշնակցական սպա |
1931 | Կիկոս | քաղաքի պարետ |
1930 | Սև թևի տակ | Մինաս |
1929 | Հաշիմ | |
1928 | Հինգն էլ խնձորին | կարմիրբանակային |
1927 | Խասփուշ | մոլլա |
1926 | Նամուս | Սմբատ |
1926 | Զարե | Զուրբա |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1959 | 01-99 |
1955 | Հասցեատիրոջ որոնումները |
1941 | Հրդեհն անտառում |
1940 | Քաջ Նազար |
1934 | Գիքոր |
1933 | Սարդարապատի ջրանցքը |
1933 | Հայաստանն այսօր |
1932 | Մեքսիկական դիպլոմատներ |
1932 | Քրդեր-Եզդիներ |
1930 | Սև թևի տակ |
1930 | Կիմը հերթապահ |
1930 | Միշտ պատրաստ |
1929 | Կոլխոզային գարուն |
1929 | Հրետանային դպրոց |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1940 | Քաջ Նազար |
1939 | Սևանի ձկնորսները |
1934 | Գիքոր |
1930 | Կիմը հերթապահ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամասի Մարտիրոսյանի մասին Ոսկե ծիրան կինոփառատոնի կայքում
- Ամասի Մարտիրոսյանի մասին Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կայքում Արխիվացված 2019-03-09 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 347)։ |
|
- Ապրիլի 30 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 21 մահեր
- 1971 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- 20-րդ դարի սցենարիստներ
- Խորհրդային դերասաններ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ սցենարիստներ