Զարեհ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Զարեհ | |
---|---|
Ծոփքի Արքա | |
![]() | |
Իշխանություն | Մ.թ.ա. 190–մ.թ.ա. 175 |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 3-րդ դար |
Մահացել է՝ | մ. թ. ա. 188 |
Ծոփք | |
Նախորդ | Աբդիսարես |
Տոհմ | Երվանդունիներ |
թագավոր | |
Հայր | Շավարշ |
Զարեհ (Զահրատ, դարեհ; հունարեն՝ Ζαριαδρης, ծննդյան և մահվան թթ. անհտ.), Ծոփքի ստրատեգոս-կառավարիչ՝ մ.թ.ա. 202-ից, թագավոր՝ մ.թ.ա. 190-մ.թ.ա. 175-ին։ Սերել է, հավանաբար, Ծոփք-Կոմմագենեի Երվանդունի արքայատոհմից։ Հաջորդել է Ծոփքի Շավարշ-Քսերքսես թագավորին։ Սելևկյան Անտիոքոս III Մեծ թագավորը մ.թ.ա. 3-րդ դարի վերջին նվաճելով Երվանդյան Հայաստանի տիրույթների զգալի մասը Կոմմագենեում, Ծոփքում և Մեծ Հայքում, Ծոփքի ստրատեգոս-կառավարիչ է կարգել Զարեհին։ Հռոմի դեմ Մագնեսիայի ճակատամարտում (մ.թ.ա. 190) Անտիոքոսի պարտությունից հետո Զարեհը ապստամբել և Ծոփքը հռչակել է անկախ թագավորություն՝դաշնակցային հարաբերություններ հաստատելով Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա-ի հետ։ Զարեհը մասամբ իր թագավորությանն է միավորել Սելևկյանների միջամտությամբ տրոհված հայկական մերձեփրատյան հողերը։ Զարեհի անունով և պատկերով հատվել է դրամ։
|