Երանուհի Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երանուհի Ադամյան
Երանուհի Ադամյան 1925թ.jpg
Ծնվել էհուլիսի 12, 1886
ԾննդավայրЭривань (Ереван) 1843 из Винклера.jpg Էրիվան , Coat of Arms of Erivan gubernia (Russian empire).png Երևանի նահանգ
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 6, 1931 ապրիլի 6, 1931(1931-04-06) (տարիքը 44)
Մահվան վայրYerevan coa.gif Երևան,
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն ՀԽՍՀ
Քաղաքացիություն
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1921-1931թթ․
ԺանրերԿատակերգություն,Դրամա
ԸնտրանիՆամուս, Զարե, Շոր և Շորշոր, Չար ոգի, Ղուլը, Խասփուշ, Անուշ և Պեպո
Ամուսին(ներ)Արշավիր ՏԵր-Մկրտչյան (1884-1939)
Երեխա(ներ)ավագ դուստր՝
Դէա ՏԵր-Մկրտչյան , կրթսեր դուստր՝
Ադելաիդա Մկրտչյան ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
IMDbID 1627965
ԿինոՊոիսկID 595331
Commons-logo.svg Երանուհի Ադամյան՝ Վիքիպահեստ

Երանուհի Համբարձումի Ադամյան (օրիորդական անուն-ազգանունը՝ Երանուհի Ադամյան, հուլիսի 12, 1886(1886-07-12), Երևան, Ռուսական կայսրություն - ապրիլի 6, 1931(1931-04-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1920-ական թվականները Վարդան Միրզոյանի ղեկավարած թատերական-երաժշտական ու ապա Ամո Խարազյանի գլխավորած Գեղաշխի դերասանական խմբում արդեն անուն հանած դերասանուհի էր Երանուհի Ադամյանը (Տեր-Մկրտչյան) հայտնի ''Ադելլա'' բեմական ծածկանունով,սակայն նրա գործունեության սկիզբը պետք է համարել 1921թ․,երբ նա հրավիրվեց Առաջին պետթատրոն:
Թատերական արվեստի կազմավորվման տարիներին,նորաբնույթ թատրոնի պատմության մեջ,
''Ադելլան'' կանգնեց այն դերասանների շարքում`Մկրտիչ Ջանան,Հասմիկ (դերասանուհի),
Արուս Ոսկանյան,Հրաչյա Ներսիսյան,Ավետ Ավետիսյան,Համբարձում Խաչանյան,որոնք զինվորագրվելով նորաստեղծ թատրոնի աշխատանքներին, ինքնամոռաց նվիրումով ծառայել են ժողովրդական լայն մասսաներին:
Ճանաչման հասնելով նախասովետական հայ բեմում,Երանուհի Ադամյանը խորհրդային թատրոնում էլ ունեցավ իր արժանի տեղը:
''Ադելլայի'' դերակատարումը մի նոր գյուտ ու նվաճում պետք է համարել Պետական Թատրոնի համար: Թատերագիտությունը այս դերակատարումներում նրա մեջ տեսել է ոչ միայն գեղեցիկ խոսք ու շարժման ձիրք,այլև կերպարի հիանալի զգացողություն,հուզական հարստություն,որով անտարբեր չի թողել իր հանդիսատեսին:
Կյանքի և ստեղծագործության մեծ ճանապարհ չանցավ Երանուհի Ադամյանը: Հայ բեմը կորցրեց հեռանկարներ ունեցող մի դերասանուհու,որի վաղաժամ կորստի հետ չէին կարողանում հաշտվել նրա խաղընկերները: Բնությունն այնքան առատաձեռն էր շնորհել Ադամյանին բեմական ու մարդկային գեղեցկության,հիանալի բնավորության: Դեռ ինչքան նա կարող էր ապրել ու հիացնել իր հանդիսատեսին: Իսկ նա նույնիսկ չհասցրեց լրիվ բացահայտել արտիստական իր տաղանդը: Այսուհանդերձ դերերի այն շարքը,որ նա կատարել է Առաջին Պետական թատրոնում և հայ կինոյում`նրա կազմավորման արշալույսին («Նամուս», «Խասփուշ», «Ղուլը» և հատկապես «Շոր և Շորշոր»,ինքնին վկայում են, թե ինչ տեղ է գրավել հայ թատրոնում Երանուհի Ադամյանը:
1931թ-ին ներկայացվել է՝ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ պատվավոր կոչմանը,դժբախտաբար վաղաժամ մահվան պատճաոով,այդպես էլ չի արժանացավ այդ կոչմանը։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ՍՍՀ Պետկինոյի Ինֆորմացիոն-Ռեկլամային Հանդես Էկրան Ամսագիր №10 (216) Հոկտեմբեր 1986 թ․
  • Թատերական Երևան Ամսագիր №15 (828) Նոյեմբեր 1986 թ․

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]