Կոնստանտին Տրենյով
Կոնստանտին Տրենյով Константин Тренёв | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 21 (հունիսի 2), 1876 |
Ծննդավայր | Բակշեևկա, Վոլչանսկի շրջան, Ուկրաինա |
Վախճանվել է | մայիսի 19, 1945[1] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Դոնի հոգևոր ճեմարան, Սանկտ Պետերբուրգի ճեմարան և Պետերբուրգի հնագիտական ինստիտուտ |
Ժանրեր | դրամա |
Ուշագրավ աշխատանքներ | Lyubov Yarovaya? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Զավակներ | Նատալյա Տրենյովա |
![]() |
Կոնստանտին Անդրեևիչ Տրենյով (ռուս.՝ Константин Андреевич Тренёв, մայիսի 21 (հունիսի 2), 1876, Բակշեևկա, Վոլչանսկի շրջան, Ուկրաինա - մայիսի 19, 1945[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային գրող, դրամատուրգ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1903 թ. ավարտել է Պետերբուրգի հնագիտության ինստիտուտը և հոգևոր ակադեմիան, 1921 թ.՝ Տավրիկյան համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը։ Տրեյնովի նախահոկտեմբերյան ստեղծագործությունը գլխավորապես նվիրված է սոցիալական հակասությունների գեղարվեստական պատկերմանը։ 1917 թ. հետո գլխավոր թեման դարձել է հեղափոխությունը։ Եթե «Պուգաչովշչինա» (1924) ողբերգությունում ընղգծվում են ժողովրդական ապստամբությանը բնորոշ տարերայնությունն ու անձնազոհությունը, ապա «Լյուբով Յարովայա» (1926, բեմադրվել է 1926, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941) պիեսում առկա է պատմական օրինաչափության խոր ըմբռնումը, այս գործը սոցիալիստական ռեալիզմի դասական ստեղծագործություն է։ Հեղափոխության բարոյական նշանակությունն է բացահայտված «Գիմնազիստներ» (1936) և «Նևայի ափին» (1937) պիեսներում, վերջինիս մեջ կերտված է Վ․ Ի․ Լենինի կերպարը։ Տրեյնովը գրել է նաև խորհրդային իրականության մասին («Կինը», 1928, «Աննա Լուչինինա», 1941 և այլն) և պատմական թեմայով («Ընդառաջ», 1943, «Զորավար», 1945) պիեսներ։ Պարգևատրվել է 2 շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Тренёв Константин Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|
- Հունիսի 2 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Ուկրաինայում ծնվածներ
- Մայիսի 19 մահեր
- 1945 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուս դրամատուրգներ
- Խորհրդային դրամատուրգներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին