Ջալիլ Մամեդկուլիզադե
Ջալիլ Մամեդկուլիզադե ադրբ.՝ Cəlil Məmmədqulu oğlu Məmmədquluzadə | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 10 (22), 1869[1] |
| Ծննդավայր | Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | հունվարի 4, 1932[2] (62 տարեկան) |
| Վախճանի վայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
| Գրական անուն | Molla Nəsrəddin |
| Մասնագիտություն | լրագրող, գրող, դրամատուրգ և հրապարակախոս |
| Լեզու | ադրբեջաներեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Անդրկովկասյան ուսուցչական սեմինարիա |
| Ժանրեր | արձակ և դրամա |
| Ամուսին | Համիդա Ջավանշիր |
| Զավակներ | Munavvar Mammadguluzade?, Midhat Mammadguluzade? և Anvar Mammadguluzade? |
Մամեդկուլիզադե Ջալիլ Հուսեյնկուլի օղլի (ադրբ.՝ Cəlil Məmmədquluzadə, կեղծանունը՝ Մոլլա Նասրեդդին, փետրվարի 10 (22), 1869[1], Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 4, 1932[2], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի գրող, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ[3]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսուցչություն է արել Երևանի նահանգի գյուղերում։ 1898 թվականին տեղափոխվել է Երևան, 1903 թվականին՝ Թիֆլիս, աշխատել «Շարգի-Ռուս» ադրբեջանական թերթի խմբագրությունում, աշխատակցել «Կավկազսկի ռաբոչի լիստոկ»-ին («Кавказский рабочий листок»)։ 1906-1930 թվականներին, ընդմիջումներով, Թիֆլիսում հրատարակել է «Մոլլա Նասրեդդին» երգիծական ամսագիրը։ «Դանաբաշ գյուղի իրադարձությունները» վիպակում և նախահեղափոխական պատմվածքներում ռեալիստորեն պատկերել է ժողովրդի կյանքը։ Գրել է «Մեռյալները» (1909 թվական), «Իմ մոր գիրքը» (1919 թվական), «Խելագարների հավաքույթը» (հրատարակվել է 1936 թվականին) կատակերգությունները։ Մամեդկուլիզադեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության ջատագով էր։ Մտերիմ է եղել Ա. Շիրվանզադեի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ Ջալիլ Մամեդկուլիզադե
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 191)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջալիլ Մամեդկուլիզադե» հոդվածին։ |
| ||||||||||||