Քննարկում:Արման Բաբաջանյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արման Բաբաջանյանի wikipedia էջի ստեղծման և հրապարակման օրվանից նշվել է միայն 2006թ.-ի հայտնի դատական գործը: Տպավորություն է որ բացի նշվածից տվյալ անձը չունի կենսագրություն` առհասարակ որևէ կենսագրական տվյալներ: Նույն «ձեռագիրը» արտացոլված է նաև էջի անգլերեն տարբերակում, ստացվում է որ նշված է այն, ինչ պետք է: Զուգահեռ հայերեն տարբերակում նշված է որ անձը իրեն մեղավոր է ճանաչել, հղում անելվ ազատություն ռադիոկայանին: Հոդվածում հստակ նշված է`Արման Բաբաջանյանը դատարանում իրեն մեղավոր ճանաչեց մասնակիորեն: Խմբագրման մեջ հատուկ կերպով հանված է նաև «մասնակիորեն» բառը, որը խեղաթյուրում է ամբողջ շարադրված միտքը: Նշված բոլոր «իրադարձությունների» վերլուծությամբ` պարզ տրամաբանական է, որ «խմբագրողները» շարունակում են քաղաքական պատվերը ի դեմ Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանի և ներկայացված նյութի բացարձակ նպատակն է խեղաթյուրել իրականությունը և ներկայացնել «փաստեր», որոնք հիմնված են շինծու դատական գործի վրա:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Արթուր Մանուկյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի @Արթուր Մանուկյան, եթե հոդվածում բացակայում է կարևոր կենսագրական տեղեկություն, Դուք ազատ եք այն ավելացնել։ Եթե հոդվածում առկա է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, Դուք ազատ է հեռացնել այն՝ միաժամանակ հիմնավորելով Ձեր խմբագրումը։ Անգլերեն Վիքիպեդիայի մասին նկատառումները կարող եք ներկայացնել անգլերեն վիքիպեդիայում։ --Ավետիսյան91 (քննարկում) 08:58, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]