Մասնակցի քննարկում:Արթուր Մանուկյան
Ողջույն
[խմբագրել կոդը]Ի՞նչ չէ Վիքիպեդիան | Բարի գալուստ Վիքիպեդիա, Արթուր Մանուկյան | |
Խորհրդարան | Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։
Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։ Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։ Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։ Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 23artashes (քննարկում) 08:31, 10 Հուլիսի 2020 (UTC) Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
| |
Ինչպե՞ս գրել հայերեն | ||
Խմբագրման ուղեցույց | ||
Խուսափե՛ք տարածված սխալներից | ||
Վիքիպեդիայի մասին | ||
Հեղինակային իրավունքներ | ||
Գլոսարիում | ||
Հինգ սյուներ |
Արման Բաբաջանյան
[խմբագրել կոդը]Հարգելի՛ Արթուր Մանուկյան, Ձեր այս խմբագրումը հետ է շրջվել առկա աղբյուրների հեռացման և նոր խմբագրման անաղբյուր լինելու պատճառով։ --Ավետիսյան91 (քննարկում) 11:31, 18 Հուլիսի 2020 (UTC)
- Հարգելի՛ Արթուր Մանուկյան, Վիքիպեդիայում խմբագրելիս և մասնավորապես արդեն գրված նյութը ջնջելիս պետք է ներկայացնել պատճառները և համապատասխան աղբյուրներ (կայքեր, գրքեր)։ Կարող եք այս քննարկման տակ ավելացնել խմբագրման պատճառները։--Voskanyan (քննարկում) 04:17, 19 Հուլիսի 2020 (UTC)
Ձեր նշած արդեն գրված նյութը խեղաթյուրված է, հղում անելով Ազատություն Ռադիոկայանի հոդվածին` հեռացված է «մասնակիորեն» բառը որը փոխում է շարադրված մտքի ամբողջ էությունը նպատակ ունենալով ներկայցնել անձին վարկաբեկող տեղեկատվություն: Բոլորին քաջ հայտնի է որ դատական գործը շինծու էր, որը դատապարվել է միջազգային իրավական շատ հարթակների կողմից: Պարզից պարզ է որ Ձեր ու նախորդ խմբագրումների նպատակը մեկն է` քաղաքական պատվեր, որը արտացոլվում է նաև էջի անգլերեն թարգմանությունում որտեղ նշված է միայն դատական գործի մասին: Տպավորություն է որ անձը բայցի տվյալ իրադարձությունից չունի այլ կենսագրական տվյալներ: Այսպիսով. չավելացնելով ոչ մի փաստական հիմքեր ունեցող կենսագրական տվյալներ, դուք և նախորդ խմբագիրների նպատակն է եղել ներկայացնել միայն մեկ խեղաթյուրված դեպք, որին հաջորդում է այն համոզումը որը այս պայագայում ապացուցում է Ձեր հատուկ, կողմնակալ դրսևորումները: Սթափ միտք եմ մաղթում Արթուր Մանուկյան (քննարկում) 04:31, 19 Հուլիսի 2020 (UTC)
Խմբագրում
[խմբագրել կոդը]Արման Բաբաջանյանի wikipedia էջի ստեղծման և հրապարակման օրվանից նշվել է միայն 2006թ.-ի հայտնի դատական գործը: Տպավորություն է որ բացի նշվածից տվյալ անձը չունի կենսագրություն` առհասարակ որևէ կենսագրական տվյալներ: Նույն «ձեռագիրը» արտացոլված է նաև էջի անգլերեն տարբերակում, ստացվում է որ նշված է այն, ինչ պետք է: Զուգահեռ հայերեն տարբերակում նշված է որ անձը իրեն մեղավոր է ճանաչել, հղում անելվ ազատություն ռադիոկայանին: Հոդվածում հստակ նշված է`Արման Բաբաջանյանը դատարանում իրեն մեղավոր ճանաչեց մասնակիորեն: Խմբագրման մեջ հատուկ կերպով հանված է նաև «մասնակիորեն» բառը, որը խեղաթյուրում է ամբողջ շարադրված միտքը: Նշված բոլոր «իրադարձությունների» վերլուծությամբ` պարզ տրամաբանական է, որ «խմբագրողները» շարունակում են քաղաքական պատվերը ի դեմ Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանի և ներկայացված նյութի բացարձակ նպատակն է խեղաթյուրել իրականությունը և ներկայացնել «փաստեր», որոնք հիմնված են շինծու դատական գործի վրա: Արթուր Մանուկյան (քննարկում) 08:53, 20 Հուլիսի 2020 (UTC)
- Հարգելի՛ Արթուր Մանուկյան, այստեղ ոչ ոք պատվերվ չի խմբագրում, անհիմն մեղադրանքներ գրել պետք չէ։ Եթե անձի վերաբերյալ կան այլ նշանակալի փաստեր, կարելի է ավելացնել։ Իսկ եթե անձը գրվածում կան որոշակի բացթողումներ, պետք է ուղղել, ոչ թե ամբողջը ջնջել։ --Voskanyan (քննարկում) 08:59, 20 Հուլիսի 2020 (UTC)
Ես արդեն հիմնավորեցի որ կոնկրետ «ձեռագիր» կա ու կողմնակալ վերաբերմունք, այդ իսկ պատճառով Ձեզ որևէ նոր բան ապացուցելու առիթ չկա: Հարցը կլուծվի այլ խողովակներով: Հաջողություն Արթուր Մանուկյան (քննարկում) 09:01, 20 Հուլիսի 2020 (UTC)