Վիքիպեդիա:Հայ կրթական հիմնարկություն (2020)
Բարի գալո՜ւստ Հայ կրթական հիմնարկության ուսանողների դասընթացի էջ։
Այս էջը հանդիսանում է Հայ կրթական հիմնարկության և Վիքիմեդիա Հայաստանի միջև համագործակցության համակարգման հարթակ։ Համագործակցության շրջանակներում հայ կրթական հիմնարկության ուսանողներն անցնում են վիքիդասընթաց և Հայերեն Վիքիպեդիայում ստեղծում/բարելավում առնվազն 10 որակյալ հոդված։
Յուրաքանչյուր խմբագիր պետք է հոդվածներ ստեղծի/բարելավի այն գիտակցումով, որ հազարավոր մարդիկ հենց իր հոդվածներից են տեղեկանալու գրված թեմայից, ուստի անհրաժեշտ է գրել որակյալ և հավաստի բովանդակություն։
Հոդված գրելիս հարկավոր է հետևել հետևյալ կանոններին
Անհրաժեշտ է ստորագրել մասնակիցներ էջում (խումբ 1, խումբ 2), որպեսզի համակարգողները կարողանան հաշվառել և ստուգել գրված հոդվածները։
Հոդվածներ ընտրելիս կարող եք օգտվել այս ցանկից:
Հոդվածի համար պարտադիր է հիմնական բաժինների առկայությունը․ ներածություն, ենթաբաժիններ, ծանոթագրություններ, նախընտրելի՝ պատկերասրահ, տես նաև, արտաքին հղումներ:
Գրված հոդվածները պետք է ունենան առնվազն 50․000 բայթ ծավալ։