Պետիկ Թորոսյան
Պետիկ Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1899 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1938 |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | party organizer և պետական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Երեխաներ | Ջիմ Թորոսյան |
Պետիկ Խաչատուրի Թորոսյան (մայիսի 10, 1899, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1938), խորհրդային շրջանի կուսակցական, պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1918)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Վանի Երամյան դպրոցը, 1925 թվականին՝ Երևանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1923-1924 թվականներին եղել է ՀԱՄԽ-ի քարտուղար, 1925-1927 թվականներին և 1930-1932 թվականներին՝ ՀԿ(բ) կ Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) շրջկոմի առաջին քարտուղար, 1927-1929 թվականներին՝ ՀԿ(բ) կ Կենտկոմի կուլտ֊պրոպագանդայի բաժնի վարիչ, 1933-1937 թվականներին՝ ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ, հանրապետության դատախազ, ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։
Եղել է նաև «Անաստված» ամսագրի գլխավոր խմբագիրը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 211)։ ![]() |